«Ուզում ենք համոզված լինել, որ մեր առաջարկած կրթությունը միջազգայնորեն մրցունակ է». Փաշինյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Երևանի կենտրոնում կրթական հաստատությունները մի միջավայրում են, ոնց որ մենք տանը նստած ինչ-որ նյութ ենք ուսումնասիրում, բայց տնեցիներն ամեն մեկը մի գործով է զբաղված. մեկը ճաշ է եփում, մեկը լվացք է անում, երեխաները կռվում են, խաղում են, հարևաններն են աղմկում, և մենք ըստ էության, չունենք միջավայր, որպեսզի կենտրոնանանք մեր նյութի վրա»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր Երևանի կենտրոնը Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է. տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական։ Մենք բերել ենք, կրթական պրոցեսի մեջ դրել ենք ամեն ինչ, հնարավոր չէ կրթական պրոցեսի վրա կենտրոնանալ։ Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար ստեղծել մի կրթական «սենյակ», որտեղ նրանք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական ու սոցիալական աղմուկները չազդեն նրանց վրա»,–նշել է Փաշինյանը՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:
Խոսելով «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին, Նիկոլ Փաշինյանը հավելել է.
«Մենք ուզում ենք համոզված լինել, որ մեր առաջարկած կրթությունը միջազգայնորեն մրցունակ է, որովհետև, երբ մեր միջազգային ուսանողների թիվն ավելանա, դա մեզ համար ազդակ կլինի, որ այս կրթությունը հետաքրքիր է ոչ միայն մեզ, այլև ուրիշներին։ Ահա, սա է Ակադեմիական քաղաքի հիմնական գաղափարը»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live




















































