ԵԽ-ն ողջունել է Հայաստանի անդամակցությունը Eurimages ծրագրին
ОБЩЕСТВОԵվրոպայի Խորհրդը ողջունել է Հայաստանին, որը 2016 թվականի հունվարի 1-ից արդեն Eurimages-ի ծրագրի նոր անդամ է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ-ից:
Անդամակցությունը թույլ կտա Հայաստանին առաջիկա հանդիպումների ժամանակ Eurimages-ին ներկայացնել համատեղ ծրագրեր հայ պրոդյուսերների մասնակցությամբ:
Հայաստանը չունի հասանելիություն «Ստեղծարար եվրոպական մեդիա» (CREATIVE EUROPE MEDIA) ծրագրի աջակցության մեխանիզմներին, ուստի հայ դիստրիբյուտորները կարող են դիմել աջակցության համար:
Eurimages-ը հիմնադրվել է Եվրախորհրդի կողմից 1988 թվականին` որպես կինոարտադրության, թատերական միջոցառումների և ցուցահանդեսների աջակցության հիմնադրամ:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»



