ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը․ Մհեր Ավետիսյան
ПОЛИТИКА«Անմահ Գունդ» Միջազգային Շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը։ Բանաձեւի համահեղինակներից է նաեւ Հայաստանը։ Բանաձեւի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի եւ այլ նման գործելակերպի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի սրմանը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան եւ այլն։
Ուրախալի է, որ Հայաստանը ոչ միայն կողմ է քվեարկել Ռուսաստանի առաջարկած այս շատ կարևոր բանաձևին, այլ նաև հանդիսանում է համահեղինակ:
Այո Հայաստանը նման պրոցեսներին պետք է ակտիվ մասնակցի և իր դիրքորոշումը հստակ ներկայացնի, որվհետև մեր հայրերն ու պապերը իրենց կյանքի գնով պայքարել են ֆաշիզմի դեմ և մենք ուրանալով այդ պայքարը, փաստացի դավաճանաելու ենք մեր պապերի և հայրերի պայքարը, և ես ուրախ եմ, որ մենք չենք դավաճանում ֆաշիզմի դեմ հաղթանակում մեր ժողովրդի ներդրումը և ավելին, մենք պետք է միշտ հպարտ լինենք, որ համաշխարհային այդ չարիքի դեմ պայքարում մեր ժողովուրդը ունեցել է լրջագույն ներդրում:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



