Սիլվա Հակոբյանի նշանածի՝ Դավթի բացահայտումներն իրենց հարաբերությունների ու սպասվելիք հարսանիքի մասին
ЛАЙФ
Blognews.am-ը գրում է.
Երգչուհի Սիլվա Հակոբյանը մշտապես փորձում է փակ պահել անձնական կյանքի մանրամասները։ Դա նրա և նշանածի՝ պրոդյուսեր Դավիթ Ազարյանի որոշումն է։ Այնուամենայնիվ, BlogNews-ին հաջողվեց հայտնիների կողակիցների հետ հարցազրույցների շրջանակներում այս անգամ խոսել Սիլվայի նշանածի՝ Դավթի հետ։
Արդեն երկուսուկես տարի է՝ նրանք միասին են։ Նախորդ տարվա սեպտեմբերին զույգը նշանադրվել է։ Ինչ վերաբերում է հարսանիքին՝ նրանք չեն շտապում։ «Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել։ Ոչինչ չենք ծրագրում, ինչպես նշանդրեքը որոշեցինք և շատ կարճ ժամանակահատվածում արեցինք, նույն կերպ էլ հարսանիքը կլինի»,- ասաց Դավիթն ու հավելեց, որ երկրպագուներից գաղտնի չեն ամուսնանա, BlogNews-ը կլուսաբանի նրանց հարսանիքը։)
Թե ինչպես է սկսվել իրենց սիրավեպը, Դավիթը նախընտրում է գաղտնի պահել։ Զույգը գործի բերումով է ծանոթացել, սակայն երկարատև գործնական շփում, որպես այդպիսին, նրանք չեն ունեցել։
«Ես ու Սիլվան ամեն հարցում շատ լավ ենք հասկանում իրար։ Ես հենց այդպիսին եմ պատկերացրել իմ կողակցին։ Ինձ համար ամենակարևորը Սիլվայի մարդ տեսակն է. նա ճիշտ դաստիարակություն ստացած, ճիշտ ընտանիքից դուրս եկած մարդ է»,- ասաց երգչուհու նշանածը։
Սիլվան հայկական շոու բիզնեսի այն եզակի երգչուհիներից է, ում բարոյականությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Դավիթը դեմ չէ սիրելիի կարիերային։ «Ես երբեք դեմ չեմ եղել նրա գործունեությանը, քանի որ ինքս էլ նույն ոլորտից եմ, զբաղվում եմ պրոդյուսինգով։ Երբեք չեմ էլ մտածի նրան խոչընդոտելու մասին,- ասաց Դավիթն ու հավելեց,- նրա զբաղվածությունը երբեք չի խանգարել մեր հարաբերություններին։ Ինքս էլ բավականին զբաղված եմ լինում, ամսվա ընթացքում 2-3 անգամ մեկնում եմ Հայաստանից։ Իհարկե, կարոտում ենք միմյանց, սակայն դա չի խանգարում մեր հարաբերություններին։ Ամուսնությունից հետո գուցե ծրագրերը մի մի քիչ այլ լինեն, սակայն չեմ ուզում շտապել և խոսել այդ մասին»։
Ըստ Դավթի՝ ինքն ու Սիլվան ռոմանտիկ զույգ են և հաճախ են իրար անակնկալներ մատուցում, սակայն նախընտրում են չբարձրաձանել դրանց մասին։ Սիրահարների համատեղ ժամանցի սիրելի տարբերակներից մեկը կինո գնալն է։ Դավթի խոսքով՝ հանրային վայրերում լինելուց չեն խուսափում։
Ինչ վերաբերում է իրենց անձնական կյանքի մասին անընդհատ քննարկումներին՝ Դավիթն ասաց, որ որքան էլ փորձում են շրջանցել դրանք, ոչ միշտ է ստացվում. «Փորձում ենք անտեսել, սակայն ամեն դեպքում մի փոքր նեղվում ենք, երբ որոշ տգետների պատճառով սուտ լուրեր են տարածվում, անիմաստ խոսակցություններ են լինում»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի




















































