Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր անախորժություններ. Փաշինյանի ռեժիմն արդեն զոհաբերել է հազարավոր հայերի ճակատագրեր. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru-ն «Ինչպես է Փաշինյանի ռեժիմը անշեղորեն շարժվում դեպի ՆԱՏՕ» վերնագրով հոդվածում գրում է, որ Փաշինյանի ռեժիմը շարունակում է ինչպես բաց, այնպես էլ կուլիսային շարժումները դեպի Արևմուտք և ՆԱՏՕ: Հոկտեմբերի կեսերին Վաշինգտոնում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, կողմերը, ի դեմս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և ԱՄՆ բանակի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Չարլզ Բրաունի, «քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: Միևնույն ժամանակ, հայկական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ «ամերիկյան կողմը նշել է, թե շարունակելու է իր աջակցությունը հայկական զինված ուժերի վերափոխման և բարեփոխման գործընթացին»։
 
Նման լուրերի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն նյութեր տարածել սեպտեմբերի 30-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հետ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման մանրամասների մասին։ Ըստ լրագրողների, Գրիգորյանը հայտնել է Երևանի պատրաստակամությունը՝ դառնալու «ՆԱՏՕ-ի նոր հարավային թևը, նպաստել ավիաբազաների կառուցմանը և դաշինքի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայմանը»։ Կողմերը կարող են նաև համաձայնության գալ Հայաստանի հարավում լեռնահրաձգային զորքերի կենտրոնի կառուցման շուրջ, որտեղ ռուս սահմանապահների դուրսբերումից հետո ներկա կլինեն ՆԱՏՕ-ի զինվորականները։ Ե՛վ ռուս, և՛ ադրբեջանցի ռազմական փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ակտիվորեն նշում են իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ Վաշինգտոնից խորհրդականն արդեն հայտնվել է այնտեղի պաշտպանության նախարարությունում։
 
Պատահական չէ, որ նման սցենարներում կարևոր է Հայաստանի հարավը, քանի որ Սյունիքի մարզում ներկայությունը կապված է հաղորդակցությունների բացման վերահսկողության հետ։ Այնտեղ է նաև Իրանի հետ սահմանը, որին մոտենալը կարևոր է Արևմուտքի համար։ Արդեն հայտնի է դարձել Թեհրանի գործողությունների և Իսրայելի դեմ հրթիռների արձակումների հսկողություն իրականացնող ամերիկյան հետախուզական մանևրային խմբերի համար այնտեղ դիրք սարքելու մասին։ Այդ պատճառով էլ Երևանը շտապ լուծել է այստեղից ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերելու հարցը։ Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի ուժայինները գնալով ավել ի են ազատվում այն կադրերից, որոնք այս կամ այն պատճառով հարիր չեն Արևմուտքին։ Նշենք, որ Գրիգորյանի և արևմտյան կուրատորների վերոնշյալ հանդիպմանը նաև բարձրաձայնվել է «Հայաստանի անվտանգության կառույցներում մեծ թվով ռուսամետ կադրերի խնդիրը»։
 
Ինքը՝ Գրիգորյանը, որին բացահայտ անվանում են ԱՄՆ ԿՀՎ հովանավորյալ, մշտապես ներկա է ամերիկացիների հետ բանակցություններին և պատասխանատու է ռուսամետ ուժերից ազատման համար։ Ներքին «վհուկների որսի» քողի տակ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ և անվտանգության այլ ուժերի ներկայացուցիչները ակտիվորեն դուրս են մղվում տարածաշրջանից, երկարաժամկետ նպատակը նրանց փոխարինելն է ՆԱՏՕ-ի անդամներով։ Օրինակ՝ 2025 թվականի հունվարի 1-ից ռուս սահմանապահները կդադարեցնեն ծառայությունը հայ-իրանական սահմանի անցակետում։ Բացի այդ, 50 %-ով կրճատվել է Հայաստանում ՌԴ զինված ուժերի անձնակազմի ընդհանուր թիվը։ Ռուսական ստորաբաժանումները վաղուց են դուրս բերվել մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ)։ Նաև ռուսական ռադիոտեղորոշիչ խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու տարածքում՝ Սևանա լճի մոտ։ Հենց նրանք են ապահովել Հայաստանի օդային տարածքի վերահսկողությունը և տվյալներ փոխանցել հայկական կողմին։ Ռուս սահմանապահներին երբեք թույլ չեն տվել մտնել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա անցակետ։
 
Միաժամանակ, վերջին մի քանի տարվա ընթացքում հայ-թուրքական սահմանին ռուսական սահմանապահ զորքերի անձնակազմը նպատակաուղղված կրճատվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ հայկական ռեժիմը պատրաստ է մասնակցել հարևան Ադրբեջանի և Վրաստանի ապակայունացմանը։ Առաջին դեպքում նպատակը Արևմուտքի աջակցությամբ փոքր, հաղթական պատերազմ հրահրելն է՝ սահմանի չսահմանազատված հատվածներում ոտք դնելու, ինչպես նաև հայ հասարակության բարոյահոգեբանական ոգին բարձրացնելու համար։ Վրաստանի դեպքում շեշտը դրվում է ոչ թե զինված ուժերի, այլ արևմտամետ ՀԿ-ների և ազգային փոքրամասնությունների օտարերկրյա գործակալների վրա՝ հատկապես էթնիկ հայերով խիտ բնակեցված տարածքներում: Վրաստանում բռնի իշխանափոխության սցենարը առավելագույնի հասցնելու Փաշինյանի ռեժիմի, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի շահերը լիովին համընկնում են:
 
Վրաստանի ներկայիս իշխանությունների հավասարակշռված և պրագմատիկ կողմնորոշումը դանդաղեցնում է Հայաստանի արևմտյան շրջադարձը, որը փորձում են իրականացնել Փաշինյանը և ընկերները: Առանց այնպիսի Վրաստանի, որն ամբողջությամբ վերահսկվում է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից, Փաշինյանի Հայաստանը վտանգում է դառնալ տարածաշրջանի «արևմտամետ անկլավ»: Այս բոլոր հավակնությունների ու ստոր ծրագրերի իրականացման նպատակով Փաշինյանի ռեժիմն արդեն զոհաբերել է հազարավոր հայերի ճակատագրեր։ Ոչ ոք չգիտի, թե ե՞րբ և որքանո՞վ ապագայում կիրականացվեն այդ բոլոր նախագծերը և ինչպե՞ս կավարտվեն դրանք, բայց արևմտամետ խամաճիկների շնորհիվ արդեն նոր անախորժություններ են հայաստանյան տներում: Նաև դա է պատճառը, որ պաշտոնական Երևանն առ այսօր լռում է ամենապարզ հարցի պատասխանի մասին՝ ո՞ւր են 120 հազար ղարաբաղցի հայերը։ Ոչ մի խոսք, ասես նրանք երբեք էլ չեն եղել...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак Карапетян