Հունաստանի ափերին միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. կա 11 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի ափերին՝ Էգեյան ծովում, միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով մահացել է առնվազն 11 մարդ՝ մեծամասամբ երեխաներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սամոս կղզու ափերին։ Զոհվել է 7 երեխա։ Մահացածների մարմինները ջրից դուրս են հանել։ Հաջողվել է փրկել 10 մարդու։
Նշենք, որ հունվարի 22-ին Հունաստանի եւ Թուրքիայի ափերին միգրատներ տեղափոխող 3 նավ էր խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել էր 44 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկություններով՝ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 704 հազար փախստական։ Ընդ որում, տարեսկզբից նման փորձ կատարելիս ծովում խեղդվել է 3.2 հազար մարդ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



