Երեխան ձեռքին մատադորը վրդովվել է համացանցի օգտատերերին
ЛАЙФԻսպանացի մատադոր Ֆրանսիսկո Ռիվերա Օրդոնյեսը գրավել է հասարակության ուշադրությունը վիրավոր ցուլի հետ իր անսովոր պայքարով, գրում է The Guardian-ը:
Մենամարտի ժամանակ Ռիվերան իր գրկում պահել էր իր 5 ամսական դստերը՝ Կարմենին:
«Կարմենի դեբյուտը» խորագրով լուսանկարը հրապարակվել է մատադորի Instagram-ի միկրոբլոգում:
Ինչպես նշում է պարբերականը, հոր ռիսկային արարքը ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել հասարակության շրջանում:
Իսպանիայի երեխաների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ՝ մատադորի դեմ հետաքննություն է սկսվել:
Ռիվերայի խոսքով երեխան ձեռքին կենդանու դեմ պայքարելը հնամենի ավանդույթ է: «Կարմենը ընտանիքում մատադորների արդեն 5-րդ սերունդն է, նրանից առաջ այդպես է վարվել իմ պապը հորս հետ, հայրս՝ ինձ հետ»,- հավելել է նա:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



