Ереван, 27.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Խորեն Լևոնյանն ու Լիլիթ Հակոբյանը Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմում. ռեժիսորը պատմում է սպասվող համաշխարհային պրեմիերայի, բարդ ճանապարհի ու միջակ արվեստագետների նախանձի մասին

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Բեքսթեյջ» ֆիլմը։ Նոյեմբերի 6-ին, Գերմանիայի Դաշնությունում անցկացվող Քոթբուսի կինոփառատոնի շրջանակներում կկայանա ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Խորեն Լևոնյանը, Լիլիթ Հակոբյանը, Վիվիեն Բոստանջյանը, Սոս Ջանիբեկյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ֆրիդա Յորքը, Նազիկ Բաղդասարյանը, Անահիտ Ղուկասյանը և այլ հայտնի դերասաններ: 

«Բեքսթեյջը» «Թողություն» սերիալի կինո-ձևաչափն է։ Այս ֆիլմը ստեղծելու գաղափարը ռեժիսորի մոտ ծնվել է 2018թ-ին:

«Երբ Հայաստանում ձևավորվեց նոր, անփորձ մարդկանց իշխանություն, կինոյում ազդեցություն ունեցող որոշ մարդիկ որոշեցին, որ հարմար ժամանակ է ինձ հետ հաշիﬖեր մաքրելու համար»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ռեժիսորը: 

«Իմ երկու ֆիլﬔրի դեմ՝ «Թողություն», որի ռեժիսորն էի ու «Տատիկիս Վարսերը», որի պրոդյուսերն էի, գործի դրվեց լավ հաշվարկված ու նենգաբար մշակված ﬕ սցենար։ Իմ կողﬕց հիﬓադրված «Շարժապատկերայի արվեստների կրթական ու արտադրական CINEMA կենտրոնի» և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության ﬕջոցով ես հիմքեր էի ստեղծել հայկական կինոյում բարեփոխուﬓեր սկսելու համար։ 

Մի ամբողջ կյանք աշխատելով Եվրոպական գործընկերների ու հիﬓադրաﬓերի հետ, ես չափազանց լավ էի տեսնում հայ կինոյի մութ կողմը։ Ինձ հասկանալի էր, որ ﬔր կինոն չի կարող ինտեգրվել ﬕջազգային կինոինդուստրիային՝ կառավարման չափազանց հին, կլանային մոդելի պատճառով։ Իմ հիﬓած կառույցների ﬕջոցով ես ցանկանում էի փոխել կինոյի կառավարման մոդելը, անտեսելով, որ դրանից սնվում են ﬔծ թվով մարդիկ։

Ես ցանկանում էի կտրել կինոյի «լափը» այդ մարդկանց բերանից և ծառայեցնել կինոյի գումարները բուն նպատակին՝ կինո ստեղծելուն։ Որոշ մարդկանց դա վտանգավոր թվաց ու նրանք թույլ տվեցին իրենց գնալ անմարդկային գործողությունների՝ փակել իմ ֆիլﬔրի ֆինանսավորումը և քրեական գործեր հարուցել իմ դեմ։ Նրանք վստահ էին, որ իմ ֆիլﬔրի թղթերը քչփորելուց հետո անպայման կգտնեն չարաշահուﬓեր, գոնե՝ թերություններ փաստաթղթերում։ Թղթեր քչփորելու գործընթացը տևեց 6 տարի։ Արդյունքում գործերը կարճվեցին՝ հանցակազﬕ բացակայության հիմքով։ Իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» կառույցը, որը իմ ֆիլﬔրի դեմ պայքարը դարձրել էր իր գոյության նպատակը, դադարեց գոյություն ունենալ»,- պատմեց Հովհաննես Գալստյանը:

Անդրադառնալով «Թողություն» սերիալին, որը հասանելի է յութուբում և բավական լավ արձագանք ունի, ռեժիսորը նշեց, որ այն նկարվել է 2019թ-ին, անսովոր պայմաններում։

«Փետրվարին ես հացադուլ էի անում, ապրիլին արդեն քննարկում էինք սերիալի արտադրության սխեմաները։ Պայմանագիրը կնքվեց հունիսին, հուլիսին փոխանցվեցին առաջին գումարները, իսկ նոյեմբերին «Թողությունը» եթերում էր։

Ֆիլմարտադրության տեսանկյունից անթույլատրելի այս ռիթմով սերիալը ավարտելուց հետո, ես ﬓացի նկարահանված ﬔծ ծավալի, տեխնիկապես գրեթե անօրակ նյութի հետ, որը անշունչ էր կինոյի համար։ Սերիալը իր ձևաչափով ֆասթ ֆուդ է, արագ պատրաստվող, սուր հաﬔրով, շատ հաﬔմունքներով, քաղցը արագ հագեցնող կերակուր։

Ֆիլմը բոլորովին այլ բան է։ Ֆիլմը բարձր խոհանոց է, ճիշտ բալանսավորված հաﬔրով երկար պատրաստվող սնունդ՝ գուրմանների համար։ Պետք էր ֆասթ ֆուդի մթերքներից ստանալ բարձր խոհանոցի պրոդուկտ։

Մոնտաժի, ձայնի ու պատկերի հետարտադրության ողջ ընթացքում ես փորձում էի հեռուստատեսային ֆորմատի պատկեներով ստանալ ﬔծ կինո։ Երբեﬓ հուսահատության, երբեﬓ բարկության, մշտապես գումարի բացակայության պայմաններում ﬔնք կարողացանք ի վերջո հասնել եզրագծին, ավարտել ֆիլմը։ Ու, երբ ես չոր աչքով նայում եմ, «Բեքսթեյջն» իսկապես բացառիկ է»,- անկեղծանում է ռեժիսորը:  

Նրա խոսքով՝ քանի որ ֆիլﬕ արտադրությունը ուղեկցվում էր քրեական գործի ընթացքով, և ինքը մաշկի ցավի մակարդակով վերապրում էր այն, ինչ զգացել են ﬔր կինոյի երևելի վարպետները՝ Բեկնազարովը, Փարաջանովը, Մանարյանը․․․ երբ փակել են նրանց ֆիլﬔրը, այրել են ժապավենները։ Ըստ նրա՝ այդ գիծը չէր կարող չմտնել ֆիլմ։

«Սկզբից դա ֆիլﬕ երկրորդ գիծն էր, առաջին պլանում արվեստն էր, բալետը, սիրային եռանկյունին։ Աստիճանաբար արվեստագետ – իշխանություն հակամարտությունը եկավ առաջին պլան։

Հիմա ինձ համար «Բեքսթեյջը» ﬕայն այդ մասին է։ Այնտեղ կան և՛ բալետի կրքերը, և՛ մասնագիտական ամբիցիաները, և՛ սիրային եռանկյունին, բայց «Բեքսթեյջը» այն մասին է, թե ինչպես է իշխանության ու արվեստի հիﬓական ախտի՝ նախանձի, սիմբիոզը ﬕավորվում ﬔկ առանձին վերցրած արվեստագետի դեմ, ձգտելով չեզոքացնել նրան։

Ու ես ուրախ եմ, որ ֆիլմը հենց այդպես էլ ընկալվում է կինոքննադատների ﬕջազգային համայնքի կողﬕց»,- նշում է Հովհաննես Գալստյանը:

Ռեժիսորը խոստովանում է, որ իր նկարահանման հրապարակում հայտնված բոլոր մարդիկ անﬕջապես դառնում են իր սիրելի դերասանները։

«Հիﬓականում դա փոխադարձ սեր է։ Իրեն չեմ ասել, բայց ափսոսում եմ, որ նախապես չեմ ճանաչել Խորեն Լևոնյանին։ Կուզեի ավելին վերցնել Խորենից։ Վիվյեն Բաստաջյանը բացառիկ կին է, անկրկնելի՝ ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմում։ Հույս ունեմ նորից հրավիրել Վիվյենին աշխատանքի։ Նույնը կարող եմ ասել Սոս Ջանիբեկյանի մասին։ Կարինե Ջանջուղազյանը, Ֆրիդա Յորքը, Նազիկ Բաղդասարյանը, Անահիտ Ղուկասյանը, Նունե Ղարիբյանը, Նարինե Սուլթանյանը․․․ կզարդարեին ցանկացած ﬔծ ֆիլմ։

Ափսոս, որ ﬔր կինոարտադրությունը չի կարողանում սպասարկել այս հրաշալի դերասանների պոտենցիալը։ Իսկ այն, ինչ արեց Լիլիթ Հակոբյանը՝ Ժանետի դերում, բառերով նկարագրելու չէ։

Թե՛ որպես պարերի բեմադրիչ, թե՛ որպես դերասան, Լիլիթը այս ֆիլﬕ ﬕջուկն է։ Ես անչափ գոհ եմ նաև նկարահանման խմբից՝ Միհրան Ստեփանյանից, Կարեն Ծատուրյանից, Նարեկ Զաքարյանից, Լիլիթ Նավասարդյանից, Մադլեն Խաչատրյանից, Գրիգոր Ապրեսյանից, Հարություն Զաքարյանից, մյուսներից։

Իմ պահապան հրեշտակներ Անի և Սոնա Գալստյաններից ու իհարկե Մարինեից, իմ կնոջից, որ ինձ հետ հավասար անցնում է ցանկացած կինոռեժիսորի համար նախատեսված փշերով ու վարդերով լցված ճանապարհը»,- մեզ հետ զրույցում նշեց Գալստյանը:

Ամփոփելով զրույցը ռեժիսորն անկեղծացավ, որ կուզեր հաﬔստ ու քիչ հավակնոտ պատասխան գտնել, թե ինչու են իր ֆիլմերը միշտ դաժան ճակատագրի արժանանում, բայց ըստ նրա՝ իրականությունն այն է, որ իր ֆիլﬔրը ﬔծ հակաուժի են հանդիպում՝ ի դեմս ﬕջակ արվեստագետների նախանձի ու իշխանություն ունեցողների անբարտավանության սիմբիոզի։

«Ու ես սա ասում եմ, որպեսզի երիտասարդ իմ կոլեգաները իմանան այս մշտարթուն հրեշի մասին»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը:

Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины Армении