«Ժողովուրդ». Կալանավորված չորս անձանցից մեկը խոստովանել է, որ ինքն է կրակել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ
ОБЩЕСТВО«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել:
Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանից բացի՝ այս գործով կալանավորվել են նաև Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը և Վիտալի Մինասյանը:
Վերջին երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ պատվերով սպանության փորձին օժանդակելու և ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու հատկանիշներով: Արա Բուդաղյանը մեղադրվում է սպանության փորձի դրդելու մեջ: Բոլոր երեքն էլ իրենց մեղքը չեն ընդունում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բավական երկար ժամանակ գաղտնալսել է նշված անձանց հեռախոսները, և հենց հեռախոսազրույցների հիման վրա էլ նրանց կալանավորել են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



