Իսկ ո՞վ է մեղավոր.... «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ԵԿՄ ղեկավար կարգված Սասուն Միքայել յանը հայտարարում է. «Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Դեռ մի կողմ դնենք հարցի բարոյական ու էթիկական կողմը. նման բան է ասում մեկը, որն աջուձախ ներկայանում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի հիմնադրած ԵԿՄ ներկայիս ղեկավարն ուղղակիորեն տրորտակ է տալիս ամենը, հանուն ինչի նա պայքարում էր: ԵԿՄ նախագահի անձը մեզ անհետաքրքիր է: Դա էլ դնենք մի կողմ: Պարզապես հիշեցնենք ու արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի երդվյալ ու բացառապես նրա անձին նվիրյալ այս անձը փաշինյանական իշխանության կազմում յուրօրինակ «խոսափողի» դերում է:
Ուրեմն, շատ հնարավոր է, որ նա ասում է այն, ինչը Փաշինյանը կուզենար հնչեցնել, բայց՝ ոչ անձամբ: Չմոռանանք՝ ժամանակին նույն Սասուն Միքայել յանն ասում էր, թե իրենց արած իշխանափոխությունն ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան ազատամարտն է եղել: Ու, բնականաբար, առանց աչք թարթելու, հանձնեցին Արցախը: Իսկ նախօրեին էլ փաշինյանական իշխանության սույն «կարկառուն» ներկայացուցիչը հայտարարեց թշնամու դեմ կռվելու անկարողության մասին: Ու այստեղ ծանր հարցեր են ծագում: Առաջինը. հապա այդ ի՞նչ բանի է օրվա իշխանությունը այս վերջին 4 տարվա ընթացքում, եթե այդ կարողությունը չունենք: Ո՞վ է այն վիճակին հասցրել, որ կռվելու կարողություն չունենք: Դա արել է այն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի շահերն այդպես անձնվիրաբար պաշտպանում է «թավիշի» մեծ շահառու ԵԿՄ նախագահը:
Երկրորդը. ո՞ր մի «Նիկոլն» է ստում, զինվելու, երգող-պարող հրթիռներ ու հրանոթներ, օծանելիքաբույր զրահամեքենաներ ու, իբր, չգիտես թե էլ ի՛նչ առասպելական զենք ու ռազմատեխնիկա ձեռքբերելու, բանակն արդիականացնելու, չգիտես, թե էլ ինչեր անելու մասին անդադար հայտարարող «նիկոլնե՞րը», թե՞ ԵԿՄ նախագահ «Նիկոլը»: Երրորդը. նման հայտարարություն անելով՝ ԵԿՄ նախագահը նույն երկրապահներին, իրապես երկիր ու սահման պահող տղերքին ի՞նչ է ուզում հասկացնել: Կամ՝ ինքը չի հասկանո՞ւմ, որ անհարմար վիճակի մեջ է նրանց դնում:
Չորրորդը ու ամենակարևորը. ԵԿՄ փաշինյանական նախագահը, Փաշինյանի «խոսափողը» ի՞նչ ակնարկ է անում մեր ոխերիմ թշնամուն, հարձակման հրավե՞ր է անում՝ հայտարարելով՝ մենք քո դեմ չենք կարող կռվել, դրա համար.. սահմանազատմանը կողմ ենք: Փաստորեն, Փաշինյանը այդպես է «բանակցում» Ալիևի հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
2
По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сел...
3
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...
4
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»
5
«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»



