Ереван, 13.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մարտակերտի քաղաքապետին 5 ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ․ Փաստաբան Արսեն Բաբայան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է․

Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։

Այսպես, նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին․

Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը սկսվելու պահից եղել է միջազգային բազմաթիվ ակտերով սահմանված ուղիղ քաղաքական հետապնդման վառ արտահայտված օրինակ։ Նշված փաստը հաստատվում է նախ այն հանգամանքով, որ ավտոմեքենայի անվանափոխությունը հենց այն եղանակով, որի հետևանքով մեղադրանք էր ներկայացվել համայնքի ղեկավարին՝ կատարվել է ՀՀ կառավարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում, ուղիղ Կառավարության ներկայացուցիչների խորհրդով։ Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1614-Ն որոշմամբ սահմանել է լրիվությամբ նույն կարգավորումը, ինչը նախապես առաջարկվել էր խորհրդակցությունների ընթացքում։ Իսկ վերջում, հինգ ամիս անց Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի որոշմամբ ՀՀ կառավարության այս նույն որոշմանը հղում կատարելը ամբողջ ենթադրյալ իրավական գործընթացը պաշտոնապես հաստատել է որպես մաքուր քաղաքական գործընթաց։

Քաղաքական հետապնդման վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ եղանակով չէր կարող քրեական հետապնդում հարուցել Մարտակերտ համայնքի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար։ Միաժամանակ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ այդ համայնքը Ադրբեջանի Հանրապետության համայնքն է, ուստի Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող էր հարուցվել միայն այն դեպքում, եթե դրա համար ՀՀ քննչական կոմիտեին դիմեր Ադրբեջանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Պաշտպանին տրամադրված վարույթի նյութերում որևէ այդպիսի պաշտոնական դիմում չի եղել։

ՔԿ-ի պնդումը, թե քրեական վարույթով հիմնավորվել է, որ՝ «մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը»,  իրականության խեղաթյուրման փորձ է և սուտ է իր ամբողջ բովանդակությամբ։

Ավտոմեքենայի անվանափոխումը գրանցելու համար չի ներկայացվել որևէ տեղեկանք։ Ներկայացված ավագանու որոշումը ամբողջությամբ համապատասխանել է իրականությանը, ինչը հաստատվել է նաև դատախազի կողմից կայացված որոշմամբ։

Մասնավորապես, ՔԿ-ի փոխարեն պաշտպան Արսեն Բաբայանը դեռևս նախաքննության առաջին օրերին փաստաբանական հարցմամբ ստացել է ՀՀ ՆԳՆ-ում առկա ավագանու որոշումը, համապատասխան լիազորագիրը և այն որպես ապացույց ներկայացրել է ՔԿ-ին։ Սա մի գործընթաց էր, որ ՔԿ-ն թեև պարտավոր էր ինքնուրույն կատարել, սակայն համառորեն հրաժարվում էր դրանից։ Միաժամանակ պաշտպան Ա. Բաբայանը քննչական կոմիտեին է ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարից ստացված այն պարզաբանումը, որ գրանցման գործընթացի հիմքում դրված բոլոր փաստաթղթերը, բացի ավագանու որոշումից (պայմանագիր, լիազորագիր և այլն) ստեղծվել է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, հատուկ համակարգի միջոցով, այսինքն՝ նախապես այդպիսի որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարի կողմից չի ներկայացվել, ինչով էլ, դեռևս հինգ ամիս առաջ, պաշտպանն ամբողջությամբ հերքել է քննչականի պնդումը, թե ներկայացվել են գոյություն չունեցող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ավելին, այս հինգ ամիսների ընթացքում կատարված նախաքննությամբ քննչական կոմիտեն չի կարողացել հիմնավորել հակառակը և այդպիսով քրեական հետապնդումը դադարեցնելուց հիմք է ընդունվել նաև պաշտպանի ներկայացրած այդ փաստը։ Այն հանգամանքը, որ ավագանու որոշումն ամբողջությամբ օրինական է՝ հաստատվում է նաև պաշտպանի կողմից կատարված փաստաբանական հարցաքննություններով, որոնք ներկայացվել են քննիչին։ Դատախազի հիշյալ որոշմամբ համայնքի ղեկավարի արդարացման հիմքում դրվել են նաև Մարտակերտ համայնքի ավագանու անդամների ցուցմունքները։ Ավագանու անդամները մասնավորապես հայտնել են, որ Միշա Գյուրջյանը տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունից տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, ինչը միայն դրական և ողջունելի քայլ է։ Այսինքն՝ այն չի մնացել թշնամուն։ Ինչ վերաբերվում է մեքենայի անվանափոխությանը, ապա ավագանու անդամները ցուցմունքներով պնդել են, որ իրենք իրենց կամքով և քվեարկությամբ են որոշել, որ այդ ավտոմեքենան հետագա շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից ազատվելու համար պետք է նվիրատվության եղանակով դարձնել միակ լեգիտիմ անձի՝ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի անվամբ։ Այդ որոշումը եղել է արդարացի և ամբողջությամբ ծառայել է իր արդարացի նպատակին։

Հայտարարությամբ քննչական կոմիտեն պնդել է, թե ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման գոյությամբ էականորեն նվազել է արարքի հանրային վտանգավորությունը և ինչն էլ, իբր, քրեական հետապնդումը դադարեցնելու առիթ է դարձել։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»։

Թեև քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու դատախազի որոշման պատճառաբանական մասով այսպիսի բովանդակություն առկա է, սակայն դա ընդամենը սեփական մեղքը չընդունելու և այդպիսով քաղաքական հետապնդումը բացառելու անհույս փորձ է։ Փաստ է մի բան, որ նույն որոշմամբ դատախազը հաստատել է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը, ինչը քրեադատավարական կարգի համաձայն ամենահիմնական և ամենաառաջին արդարացման հիմքն է։

Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ հինգ ամիս տևած «քրեական» հետապնդման ընթացքում քննչական կոմիտեն սույն գործով աշխատել է ընդամենը 16 օր։ Այսինքն՝ սույն վարույթով անձին հինգ ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ»։

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак Карапетян