Ереван, 29.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մինչև 30 տարեկան ամենավառ միլիոնատերերը. լուսանկարներ

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Նրանց երեսունը դեռ չի լրացել, սակայն իրենց նպատակասլացության, աշխատասիրության եւ հաջողությանը հավատալու  շնորհիվ դասվում են աշխարհի ամենակրեատիվ եւ խոստումնալից գործարարների  թվին։

Wnews.am-ը ներկայացնում է աշխարհի ամենավառ երիտասարդ գործարարներին, որոնց 30-ը դեռ չի լրացել։

1

Դեյքին Քլոսս. 25-ամյա երիտասարդը գործունեություն է ծավալում էներգետիկայի ոլորտում։

Չնայած նրան, որ նավթային ոլորտը ամենազարգացածներից է, սակայն աճելու հնարավորություններն անսահմանափակ են։ Ոլորտում գործունեություն իրականացնողները  պատրաստ են շատ բան տալ՝ թարմ տվյալների, ավելի հստակ վերլուծությունների համար. ճնշման չափում եւ այլ ցուցումներ, որոնցից կախված է արտադրական գործընթացների արդյունավետությունը։ Դեյքին Քլոսսը 2013թ. հիմնել է  Tachyus ծրագրային ընկերությունը, որը խորհուրդներ է տալիս նավթագազային ընկերություններին։  

«Գիտությունն անկրկնելի բնագավառ է։ Ես ցանկանում էի զբաղվել մի բանով, որը օգուտ կբերեր այստեղ եւ այս պահին»,- պատմում է ձեռնարկատերը։ Նրա ընկերությունն արդեն ստացել է $20 մլն վենչուրային ֆինանսավորում։

2

Էշլի Գրեմ. 28-ամյա աղջիկը գործունեություն է ծավալում մոդելային եւ դիզայներական ոլորտում։

Հագուստի 54-րդ ու կրծկալի  80G չափսերը նրան չեն խանգարում հինգ անգամ հայտնվել նորաձեւության ամենահայտնի ամսագրերի շապիկներին եւ նկարահանվել  Sports Illustrated-ի լողափային ֆոտոշարքում։

«Ինձ հաջողվեց նորաձեւության աշխարհ բերել բոլորովին նոր բան»,- հպարտանում է Էշլին։ Նա չի թաքցնում, որ սիրում է իր մարմինը։

Գրեմը մոդելային ասպարեզում է սկսած 12 տարեկանից։ 17 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք եւ կնքել առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, սակայն չափից ավել պիցցա ուտելու պատճառով քաշ է հավաքել եւ սկսել կրել հագուստի  58 չափը։ Ստանդարտների հետեւից ընկնելու փոխարեն նա խաղադրույք է արել իր նոր չափսերի վրա։ Նրա նպատակն է պաշտպանել ԱՄՆ-ի կանանց մեծ մասին, որոնց հագուստի չափսը սկսում է  54-ից։

Ի դեպ, Գրիմը թողարկում է ներքնազգեստի հավաքածու, որը նախորդ տարի ունեցել է $1,6 մլն դոլարի եկամուտ։  Նրա եկամուտները շարունակում են աճել։

3

Կլարա Սիգ. 29-ամյա Կլարան գործունեութուն է ծավալում վենչուրային ներդրումների ոլորտում։

Նա Revolution Ventures ֆոնդի  գործընկերներից է։

Կլարան իր տարիքի համար հաջող գործունեություն էր ծավալում ներդրումային բանկի ոլորտում մինչեւ հանդիպեց միլիարդեր Սթիվ Քեյսին։ AOL-ի հիմնադիրն ու նրա գործընկերները դիմեցին Սիգին խոստումնալից նոր ընկերություններ ստեղծելու ֆինանսավորման հարցով։  Կլարան օգնել է Քեյսին եւ նրա գործընկերներին $650 մլն ներգրավել երկու ֆոնդերի համար։

Սիգը մասնակցում է չորս ընկերությունների տնօրենների խորհրդին։ Նա նոր գործարքներ է խոստանում։  Նրան շատ են հետաքրքրում հատկապես ապահովագրական ընկերությունները։ «Շատ աշխատիր, մարդկանց հետ քաղաքավարի եղիր եւ ամեն ինչ կստացվի»,- ասում է նա։

image16

Մարսելա Սապոն. 29-ամյա Մարսելան հանդիսանում է Hello Alfred ընկերության համահիմնադիրը։

Hell Alfred ընկերությունը ստեղծվել է  2014 թ.։ Ընկերության հիմնադիրներն են Մարսելա Սապոնը եւ Հարվդարի եւս մեկ շրջանավարտ՝ Ջեսիկա Բեքը (լուսանկարի աջ կողմում)։ Շաբաթական ընդամենը  32 դոլարի դիմաց «Ալֆրեդ» ընկերությունը ձեր առօրյան կազատի քաոսից եւ կբերի իդեալական կարգապահության։ Լվացք, արդուկ, սննդի պատրաստում. մոռացեք այս բոլոր առօրյա հոգսերի մասին եւ վստահեք այն «Ալֆրեդ» ընկերությանը։

«Մենք ցանկանում ենք, որ ձեր ժամանակը ծախսեք ձեզ համար կարեւոր բաների վրա»,- ասում է Մարսելան։ Ծառայությունն արդեն աշխատում է Բոսթոնում, Նյու Յորքում եւ գրավում նորանոր ներդրողների, որոնցից են Spark Capital, NEA եւ Sherpa Capital վենչուրային ֆոնդերը։

Hell Alfredն արդեն գրավել է  $12,5 մլն ֆինանսավորում։

5

Շոն Մենդես. 17-ամյա Շոնը երգիչ է։

Երիտասարդ, քաղցրաձայն կանադացին ընթանում է  իր հայրենակիցներ՝ Ջասթին Բիբերի եւ Դրեյքի ճանապարհով։ Նա ունի բազմաթիվ երկրպագուներ, բազմաթիվ աշխատանքային պայմանագրեր եւ մեծ եկամուտներ։  2015-ին Մենդեսը թողարկել է իր առաջին ալբոմը եւ կարողացել առաջատար հորիզոնականներ զբաղեցնել ԱՄՆ-ի, Կանադայի եւ Նորվեգիայի երաժշտական չարտերում։ Նրան առաջին հերթին հաջողություն է բերել իր   Stitches երգը։

Նա պատրաստվում է համերգային շրջագայության։ Հարցին, թե ե՞րբ է հասկացել, որ իր համար պատրաստ է երաժշտի կարիերան, Շոնը պատասխանում է. «Գուցե երե՞կ։ Եթե լուրջ, ապա ես ընդամենը 17 տարեկան եմ եւ որպեսզի չգժվեմ նրանից, թե ինչ է ինձ հետ կատարվում, մնում է միայն ամենին հումորով վերաբերել»,- ասում է Շոնը։

 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»