Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ալեքսանդր Պետրակով․ Վաղը ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ ռեւանշի հասնելու նպատակով

СПОРТ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կարծում եմ, որ պարտք ունենք երկրպագուներին Սկոպյեում կրած պարտությունից հետո: Վաղը ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ ռեւանշի հասնելու նպատակով:

Այս մասին նախախաղային ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը:

Հոկտեմբերի 13-ին Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին:

Սկոպյեում Հայաստանի թիմը մակեդոնացիներին պարտվել էր 0:2 հաշվով։

 «Վաղը լինելու է բավականին հետաքրքիր խաղ: Մենք պարտք ունենք վերադարձնելու երկրպագուներին: Անհաջող խաղ ստացվեց Մակեդոնիայում: Վաղը ֆուտբոլիստները դուրս կգան խաղադաշտ եւ պետք է փորձեն տղամարդավարի ռեւանշի հասնել այդ պարտության համար: Սկոպյեյում, կարծում եմ, արժանի չէինք պարտության: Պետք է կարողանանք արագ մոռանալ պարտությունները եւ տրամադրվել վաղվա խաղին հաղթանակի հասնելու համար:

Տրամադրվածությունը միշտ կախված է նրանից, թե մարզիչն ինչպես է տրամադրում թիմին, իսկ այդ տրամադրողը ես եմ: Վաղը շատ կարեւոր խաղ է լինելու մեզ համար:

Էդուարդ Սպերցյյանը պատրատվում է խաղին, վերականգնվում է: Նա մեջքի ցավեր ուներ: Դա էր պատճառը, որը նա չմասնակցեց Ֆարեյան կղզիների հետ խաղին: Նա ինձ ասաց, որ կարող է ցավազրկողով խաղալ, բայց ես թույլ չտվեցի, որովհետեւ ֆուտբոլիստների առողջության հաշվին չեմ ցանկանում ռիսկի գնալ: Նրան հանձնարարեցի մնալ Երեւանում, բուժվել եւ բնականոն ընթացքով պատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին:  Առավոտյան կտեսնեմ՝ եթե լավ լինի նրա վիճակը, կմասնակցի խաղին:

Ազգային հավաքականում միայն նվիրումը քիչ է:  Ֆուտբոլիստները եկան հանդերձարան ասացին, որ այս դրվագում իրենց բախտը չբերեց, այն դրվագում չհաջողվեց, բայց դրանք պատճառներ չեն եւ չի կարելի բախտի գործոնին վերագրել: Սելարայանը կատարյալ փոխանցում կատարեց Ռանոսին եւ պետք էր ուղղակի կասեցնել գնդակը եւ գրավել դարպասը, բայց նա չկարողացավ: Էլի դրվագներ ունեցանք, որ կարող էինք գոլի վերածել, ինչպես օրինակ՝ Կամո Հովհաննիսյանի, Բիչախչյանի հարվածները, Սեւիկյանի դրվագը, բայց չստացվեց գոլ խփել: Պատճառներ փնտրել եւ վերագրել հաջողության գործոնին սխալ է, պարզապես անհատական վարպետության պակասն է: 

Ես տղաների հետ խոսել եմ, ասել եմ, որ այս 1,5 տարում տեսնում եմ դրական փոփոխություններ: Նրանց պարբերաբար խորհուրդ եմ տալիս խաղալ  ագրեսիվ ֆուտբոլ: Ասում եմ, որ հայ են, շատ փափուկ են խաղում, բայց պետք է այնպես խաղալ, որ Հայաստանից վախենան: Ես փորձում եմ տղաներին այնպես տրամադրել, որ հավատան իրենց ուժերին: Մեզ պետք է ագրեսիվ ֆուտբոլ: Տղաները փորձում են:

Միշտ ձգտում եմ, որ ագրեսիվ խաղ ցույց տանք: Ես դրա կողմնակիցն եմ, որ լինի ագրեսիվ, համարձակ, կարգապահ ֆուտբոլ, որ թիմի հետ հաշվի նստեն, կռվող ֆուտբոլ խաղանք: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում առաջին 20 րոպեում բավականին ագրեսիվ ֆուտբոլ էինք խաղում: Հետո տակտիկապես մի փոքր սխալվեցինք, նրանք էլ այնպես արեցին, որ թիմը հետ քաշվեց եւ եղավ այդ չարաբաստիկ գոլը տուգանային հարվածից, ինչից հետո հյուսիսմակեդոնացիները կարողացան խաղի թելն իրենց ձեռքում պահել: Կա մեկ ցուցանիշ, որ հյուսիսմակեդոնացիները խաղի ընթացքում 17 սահանկում են արել, իսկ մենք ոչ մի սահանկում չենք արել: Այլ գործոնններով չենք պարտվել ոչ մի հարցում:

Իմ նպատակը դա է, որ հավաքականը խաղա ագրեսիվ ֆուտբոլ, բայց նաեւ մեզ պետք են այդպիսի ֆուտբոլիստներ, որ կարողանան ագրեսիվ խաղան:

Եթե ես չհավատայի այս հավաքականին, էլ ինչու էի շարունակում մարզել թիմին: Հավաքականում հասնել կայուն ֆուտբոլի շատ դժվար է: Երբ Ուկրաինայից գալիս էի Հայաստան հավաքականը գլխավորելու, շատերը փորձում էին  ինձ հետ պահել այդ մտքից, ասում էին՝ այնտեղ չկան համապատասխան մասնագետներ: Հայաստանում շատ են սիրում ֆուտբոլ, բայց կայունություն ունենալու համար պետք է կառավարությունը մեծ աշխատանք կատարի, ֆուտբոլի զարգացման պետական աջակցության ծրագիր լինի, ստեղծվեն ակադեմիաներ, որտեղից կգտնենք լավ ֆուտբոլիստներ:

Ստյոպա Մկրտչյանի բացակայությունը զգացվում է, քանի որ ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալն ավելի նախընտրելի է: Նա արդեն վիրահատվել է, եկել է ճամբար: Ասել եմ, որ հավաքականի լիիրավ անդամ է եւ կարող է մնալ մեզ մոտ, գտնվել մեր բժիշկների հսկողության տալ: Ինչ վերաբերում է Գեորգի Հարությունյանին, նա նշում է, որ իր համար տարբերություն չկա խաղալ ձախ կամ աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, որովհետեւ ակումբում էլ երկու դիրքերում էլ խաղացել է: Զրուցել եմ նաեւ Սերգեյ Մուրադյանի, Անդրե Կալիսիրի հետ․ երկուսն էլ նշել են, որ առանձնակի տարբերություն չկա,  թե որ դիրքում կխաղան: Անկախ ամեն ինչից, պետք է ընտանիքի պես միասնական լինել, այնպես չպետք է լինի, որ Լատվիայի խաղից հետո բոլորը ուրախ էին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայից պարտություն կրելուց հետո արդեն նույնիսկ մարդիկ կան, որ չեն ողջունում ինձ:

Գեորգի Հարությունյանին մրցաշրջանի մեկնարկում խորհուրդ էի տվել փոխել ակումբը: Նա չի խաղում գլխավոր թիմում, խաղային պրակտիկայի խնդիր կա: Նույնը նաեւ Ռանոսին եմ առաջարկել՝ փոխել ակումբը, որպեսզի ունենա մշտական խաղային պրակտիկա: Փաստացի տեսնում ենք, որ երկուսն  էլ շատ քիչ խաղաժամանակ են ստանում, ինչն անդրադառնում է նրանց մարզավիճակի վրա: 

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությունում այդպիսի խաղացողներին, ոչ մեկի չեմ ցանկանում վիրավորել, բայց կարծում եմ, որ հավաքականի մակարդակի կենտրոնական հարձակվողներ չկան մեր առաջնությունում: Պետք է աշխատանքով հասնել դրան: Եթե ընտրել եմ աշխատել Հայաստանում, պետք է փորձենք այնպես անել, որ մեր աշխատանի արդյունքում այդպիսի ֆուտբոլիստներ հայտնվեն»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը:

Ազգերի լիգայի չորրորդ տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Երրորդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների թիմին եւ բավարարվել էր ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay