Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Գորիս

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հայտնում են նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և մի խումբ աշխատակիցների հանձնել նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր: Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանն առանձնակի կարևորություն է տրված:

«Այս ոլորտը մեծ նշանակություն ունի պետության ու տնտեսության համար և վստահ եմ, որ ՄԿՈՒ հաստատությունները երկրի զարգացմանը նպաստելու ավելի մեծ ներուժ ունեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ վերջերս ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը զարգացման նոր հեռանկար է ապահովում:

«Քոլեջները հնարավորություն են ստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, գործատուների հետ ակտիվ աշխատելու, ինչպես նաև դուալ կրթության ծրագրեր իրականացնելու, որով կկազմակերպվի աշխատանքի վրա հիմնված ուսուցում»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի վերջից մեկնարկելու է ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորման գործընթացը՝ մի քանի մասնագիտական կրթական ծրագրերով: Հաջորդաբար արդեն ատեստավորում կիրականացվի կրթական բոլոր ծրագրերով՝ դասախոսներին ընձեռելով վարձատրության բարձրացման հնարավորություն: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ամբողջությամբ վերանայվել է նաև կրթաթոշակային քաղաքականությունը՝ գերակա մասնագիտությունների գծով 5000 դրամից մինչև 50 հազար դրամի բարձրացմամբ: 

«Կրթաթոշակային քաղաքականությունը վերանայվել է մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և շինարարական: Այս տարի արդեն գրեթե բոլոր քոլեջներն ընդունելության շատ բարձր ցուցանիշներ են գրանցել: Աճը նկատելի է հատկապես պետության համար կարևոր մասնագիտությունների ուղղությամբ: Մարզերում փոխհատուցվում են նաև բնակավայրից հեռու գտնվող հաստատություններում սովորողների և դասավանդողների տրանսպորտային ծախսերը, որը մեծապես հեշտացրել է ուսանողների ուսումնառությունն ու դասախոսների աշխատանքը»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:

Գորիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև համայնքային պատկերասրահ, որտեղ բացվել է «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսը։ Նախարարը շրջել է պատկերասրահում, ծանոթացել ցուցադրության շրջանակում ներկայացված արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուի նմուշներին, որոնց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են և կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող Գուրոսի սևանկարներից ընտրված ավելի քան 100 լուսանկարները բացառիկ գիտաճանաչողական արժեք ունեն: Հավաքածուում ընդգրկված պատկերները ներկայացնում են Գորիսի տարածաշրջանի քաղաքակրթական զարգացումը՝ քարանձավային բնակավայրից դեպի քարաշեն, երկհարկանի առնաձնատներով գեղատեսիլ բնակավայր:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»