Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

БЛОГ

Հայաստանում համատարած ներքին տկարության և մանթրաժի ֆոնին արտաքին քաղաքական զարգացումներն առավել դոմինանտ են դառնում երկրի ներկայի ախտորոշման և ապագայի կանխատեսումների համար:

Պատմությունը, անշուշտ, չի սիրում ըղձական եղանակ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ցայտուն և ծանրակշիռ կլիներ մեր երկրի դերակատարությունն այսօրվա տեկտոնիկ գեոպոլիտիկ զարգացումներում, եթե չլինեին 2018-ի աղետը և դրան հաջորդած երկու հայկական պետականությունների պլանավորված կազմաքանդումը:

Դժվար չէ պատկերացնել, թե որքան բարձր կլիներ Հայաստանի ձայնը 42.000 քառակուսի կիլոմետրով, 135 կիլոմետր երկարությամբ հայ-իրանական սահմանով, առանց Սյունիքի միջով անցնող պանթուրքական յաթաղանի հեռանկարի, Մոսկվայի հետ զարգացող ռազմավարական դաշնակցությամբ ու լայնածավալ և համակարգային բարեփոխումների ֆոնին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների իրական բարելավմամբ:

Փաշինյանի վերջին երկու վոյաժները հատկանշական են մեր երկրի ներկայիս սնանկ արտաքին քաղաքական դիրքավորման տեսակետից: Փարիզ և Մոսկվա կատարած այցերը, մի կողմ դնելով հեծանվային մարմնազեղումները, ընդգծում էին «ի՜նչ էինք, ի՜նչ դարձանք» մինչ այժմ չսպիացող դարդը:

Սկսենք Փարիզից:

Ֆրանսիայի նախագահի հետ Նիկոլի հրամցվող անձնական «ջերմությունն» այդպես էլ որևէ կերպ չկապիտալիզացվեց իրական քաղաքականության մեջ՝ սահմանափակվելով անցյալ տարի Լաչինի միջանցքում լռված և այդպես էլ Արցախ չհասած հումանիտար օգնությամբ և, մեծ հաշվով, ոչինչ չփոխող ռազմական արտադրանքի որոշակի չափաքանակի առաքմամբ:

Որքան էլ որ դաժան է հնչում, բայց ամենահիշվող բանը, որ Նիկոլն ու Մակրոնը երևացին միասին, դա մեծն Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությունն էր: Նրանց վերջին հանդիպումը գլոբալ առումով երկու «լուզերների», անհաջողակների պրոտոկոլ էր (Հայցում եմ Ֆրանսիայի նախագահի ներողամտությունը՝ իրեն Փաշինյանի հետ համեմատելու համար. նա եվրոպական և ազգային ընտրություններում իրար հաջորդող պարտություններից, ԵՄ-ի ներսում նվազող հեղինակությամբ հանդերձ, բարձրագույն լիգայում խաղացող դերակատար է, ի տարբերություն աշխարհի արվարձանների առաջնությունում հանդես եկող Փաշինյանի):

Առհասարակ նկատե՞լ եք, որ Նիկոլի մոտ այդպես էլ չի հաջողվել երկրի համար պիտանի որևէ ամուր անձնական հարաբերություններ հաստատել միջազգային ասպարեզում պինդ և հեղինակավոր ղեկավարների հետ:

Նույն ԵՄ-ում նրա մյուս «մոտիկը» մեկ այլ թույլ և ձախողակ ղեկավար, Արցախի հարցում իր մեղքի մեծ չաբաբաժինն ունեցող Եվրոպական Խորհրդի չսիրված նախագահ Շառլ Միշելն էր, այլ ոչ թե ավելի ամուր և ձիգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Համեմատե՛ք նույն Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի, Ժան-Կլոդ Յունկերի կամ Դոնալդ Տուսկի հարաբերությունների էներգետիկայի և մեր երկրի համար դրական ազդեցությունների հետ:

Նույն փարիզյան այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովին Փաշինյանի ձևական մասնակցությունը կրկին աղ ցանեց նրա մեղքով այս 6 տարիների բաց թողած հնարավորությունների վերքի վրա: Չէ՞ որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը, որ դարձել էր ՀՀ երրորդ նախագահի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը և հմտորեն կյանքի էր կոչվում նախևառաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով, նպատակ ուներ լրացուցիչ հենարան ստեղծել ոչ միայն Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում, այլև կապեր ամրացնել մի քանի տասնյակ այլ` աֆրիկյան և ասիական երկրների հետ և նաև դրանով չեզոքացնել Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը Չմիավորված երկրների շարժման ներսում:

Սակայն նախկինների այդքան մեծ ջանքերով Հայաստան բերված 2018-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Նիկոլը վերածեց ոչ մի ռեալ քաղաքական հետք և ազդեցություն չթողած ռաբիս ճաշկերույթի, մինչ Ալիևն իր հակահայ քարոզչությամբ հերթով լվանում էր Գլոբալ Հարավի միջին և մանր երկրների գլուխները:

Մոսկովյան վերջին այցի բովանդակությունը նույնպես ձևական էր, ավելին` արտաքին քաղաքական շիզոֆրենիայի շարքից էր:

«ՀԱՊԿ-ը բոյկոտում ենք, բայց ԱՊՀ գնում ենք», «Ռուսաստանը մեղավոր է, բայց Պուտինի ծնունդը պիտի շնորհավորեմ», «Ադրբեջանի հետ ֆիկտիվ թուղթ ստորագրել ուզում ենք, բայց ԱՊՀ նախարարական հայտարարություններին դեմ ենք», «Արևմուտքում Ալիևին հանդիպել պատրաստ ենք, բայց Մոսկվայում՝ չէ», «Ռուսաստանը խեղաթյուրում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, բայց անձնական հանդիպման ժամանակ հանգիստ նստած ենք տեղներս, երբ Փաշինյանի հայրանունը երկու անգամ սխալ է հնչեցվում»` այս հակասությունների շարքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի հետ մերձենալու այդպես էլ չբավարարվող և կեղծ տենչանքով:

Գիտեմ, որ հետևյալ միտքը շատ-շատերին դուր չի գա, ինչպես արևմտամետներին, այդպես էլ՝ ռուսամետներին, բայց դրանից իրականությունը չի փոխվում. 18-19-րդ դարերում հայ ժողովուրդը Ռուսաստանին ընտրել է իր մտքում և սրտում՝ որպես «Եվրոպայի»: Այո, թուրքական և պարսկական լծի տակ դարեր շարունակ տառապող հայերի համար այդ ժամանակահատվածում Ռուսաստանն ընկալվել է որպես «Եվրոպա»՝ քրիստոնեական և առավել զարգացած պետություն: Այլ բան է, թե որքանով է այսօրվա Ռուսաստանն իր «ասիականացման» նոր տենդենցներում լինելու «Եվրոպա», կամ որքանով է այսօրվա ԵՄ-ն իր «ամերիկանացման» ներկայիս փուլում մնալու «Եվրոպա»: Բայց այս տարիների ընթացքում աշխարհագրությունը չի փոխվել, և Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա:

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»