Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Դատարանից պահանջում են Փաշինյանին ճանաչել ստախոս և բարոյազուրկ․ ովքե՞ր և ինչո՞ւ են դատի տվել Փաշինյանին

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նիկոլ Փաշինյանը լրագրությունից անցավ քաղաքականություն, դարձավ բարձրաստիճան պաշտոնյա, բայց դատական գործերից չպրծավ։ Նրանից հիմա էլ՝ երկրի ղեկավարի պաշտոնում, որը սեփական խոսքի հանդեպ բարձր պատասխանատվություն է սահմանում, տարբեր քաղաքացիներ ներողություն և փոխհատուցում են պահանջում զրպարտանքի, վիրավորանքի և սուտ տեղեկությունների համար։ 

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում Փաշինյանի դեմ 17 դատական հայց կա, որոնցից ամենաթարմը Բագրատ Սրբազանի կողմից է, ինչի մասին այսօր գրել էր MediaHub-ը, որ Սրբազանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտող հայտարարությունները։

Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել նաև «Լևոն Դռնոյան գիտա-մշակութային հիմնադրամ» հոգաբարձուական խորհրդի նախագահ Լևոն Դռնոյանը՝ պահանջելով, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը պատասխանի իր ուղարկած հարցմանը։ Այնուհետև գալիս են քաղաքական գործիչների հայցադիմումներն ընդդեմ Փաշինյանի, որոնք ամենաշատն են այս ցանկում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյան (2 հայց), Արթուր Վանեցյան (2 հայց), Վահագն Վերմիշյան (2 հայց), Հրայր Թովմասյան, Գագիկ Խաչատրյանն ու նրա որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, Փաշինյանի երբեմնի ընկեր և թիմակից Արթուր Դանիելյան, որը 2018 թ․ իշխանափոխությունից հետո մի տևական ժամանակ անխնա քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ պատերազմից հետո կտրուկ լռեց ու անհետացավ ասպարեզից, փաստաբան Արամ Օրբելյանը և հանրությանը անհայտ մի քաղաքացի՝ Խաչատուր Ղալեչյան անունով։ Վերջինս պետական տուրքի հետ կապված ինչ-որ վեճի շրջանակներում դատարանից պահանջում է Նիկոլ Փաշինյանին ճանաչել ստախոս և բարոյազուրկ, ինչպես նաև պարտավորեցնել իրենից ներողություն խնդրել և փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասի համար։ Դատարանը, սակայն, հայցը մերժել է։

Մյուսների հայցերը հիմնականում վերաբերում են Փաշինյանի իողմից իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու դեպքերին, որոնց դիմաց դատարանից պահանջում են Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հերքել զրպարտչական կամ սուտ տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։ Օրինակ՝ Քաղշինկոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հենց այս պահանջներով է դիմել դատարան։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդին էլ դատարանի միջոցով պահանջում են, որ Նիկոլ Վովայի Փաշինյանը ներողություն խնդրի իրենց հասցեին հնչեցրած վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և հերքի զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցերը ևս  կապված են Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական արտահայտությունների հետ, որոնցից պաշտպանվելու համար էլ երկորրդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան։

Իսկ Փաշինյանի նախկին թիմակից և 2016 թվականի մայիսին Փաշինյանի հետ ապրիլյան պատերազմին «մասնակցած» Արթուր Դանիելյանի պահանջը ևս Փաշինյանի կողմից իր պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին է։ Այն դատարան է ներկայացվել դեռ 2019 թվականի մայիսին։ Սակայն, դատարանը ինչպես այս հայցը, այնպես էլ մյուս հայցերի մեծ մասը կամ մերժել է ընդունել վարույթ և վերադարձրել է հետ կամ գործը կարճել է՝ խուսափելով պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին։

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBank