H1N1-ը գրոհել է մեր հարևան երկրները, իսկ Հայաստանում գրիպով հիվանդների բուժումը դարձել է վճարովի (տեսանյութ)
ВИДЕОՎերջին մեկ ամսվա ընթացքում 18 հիվանդի կյանք խլած խոզի գրիպի բուժումը մի քանի օր է՝ Հայաստանում դարձել է վճարովի: Սուր-շնչառական հիվանդությունների անվճար բուժօգնություն ստանալու ժամկետը մինչև հունվարի 20-ն էր: Նրանք, ովքեր հասցրին մինչև այդ օրը հիվանդանալ, բախտ ունեցան անվճար բուժզննում անցնել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժվել, իսկ նրանք, ովքեր դեռ նոր պետք է հիվանդանան, անկախ սոցիալական կարգավիճակից և հիվանդության բարդությունից ստիպված կլինեն վճարել։ Հիվանդությունից անվճար ազատվելու հնարավորությունը մնացել է միայն պոլիկլինիկաներում, այն էլ անվճար բուժում ստանալու ուղեգրերով միայն:
Երևանի թիվ 17 պոլիկլինիկան է: Թերապևտի դռան մոտ հերթ է: Շնչառական խնդիրներ ունեցող հիվանդները սպասում են իրենց հերթին:
Պոլիկլինիկայի այցելուներից շատերը մատները խաչ են անում, որպեսզի հիվանդանոցում ստացիոնար բուժման ուղեգիր չստանան և բուժումը շարունակեն տնային պայմաններում, որովհետև հիվանդության հաստատման պարագայում հիվանդանոցի ծախսերը հոգալ պարզապես չեն կարող:
Պոլիկլինիկայի թերապևտիկայի բաժնի վարիչ Ժաննա Պողոսյանը նշում է, որ ստուգումների գալիս են հիմնականում սոցիալապես անապահով մարդիկ: Նրանց առողջության կայունությունը գնահատվում է ռիսկային:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



