Ереван, 30.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ինձ զայրացնում է այն, որ ասում են, թե ես եմ եղել Ստեփանի ամուսանալուծության պատճառը. Անի Ամիրյանը բացում է փակագծերը

ЛАЙФ


Life.panorama.am-ի հետ երկար դադարից հետո մտերմիկ զրույց է ունեցել Անի Ամիրյանը: Նա անկեղծ պատմել է ոչ միայն իր գեղեցիկ ընտանիքի ու դրա ներսում առկա խնդիրների ու առավելությունների մասին, այլեւ իր կարծիքն է հայտնել հայկական շոու բիզնեսի եւ հեռուստադաշտի մասին: Անի Ամիրյանը մեր զրույցի ընթացքում առաջին անգամ խոսեց նաեւ ամուսնու՝ պարող, դերասան Ստեփան Ղամբարյանի առաջին ամուսնության եւ իրենց ընտանիքում դրա ազդեցության մասին:

Անիարդեն երկար ժամանակ է, այսպես ասած, հեռուստադիտողի աչքից հեռու եքբայցգիտեմոր աշխարհի ամենագեղեցիկ ու հաճելի զբաղմունքն ունեք՝ մեծացնում եք Ձերգեղեցկուհի դստերըԻնչպե՞ս են անցնում վերջին երկու տարին, երբ Ձեր կյանքում ապրում է փոքրիկ Մարթան:

- Այո, ողջ օրս, կամ վերջին երկու տարին անցնում է մեր Մարթայի հետ, իսկապես սա աշխարհի ամենահաճելի զբաղվածությունն է: Պետք է ասեմ, որ շատ բավարարված եմ իմ կյանքով, քանի որ ունեմ իմ ընտանիքը, իմ փոքրիկը, ով ինձնից օրվա մեջ շատ ժամանակ է խլում, բայց ես սիրով եմ ողջ էությամբ տրվում նրան: Մարթային ճանաչողները լավ գիտեն, որ նա ֆանտաստիկ ակտիվ երեխա է, ու կողքից շատ անգամ զարմանում են ու ասում, թե հոգսս շատացել է, բայց սա իսկապես հաճելի հոգս է: Ես միշտ ասում եմ՝ միեւնույնն է, յուրաքանչյուր աշխատանքից հոգնում ես, բայց երբ գիշերը քնելիս օրդ վերհիշում ու ժպտում ես, այդ հոգնածությունն անմիջապես անցնում է:

Մի փոքր կպատմե՞քթե ինչպիսին է Մարթան, բնավորությամբ ավելի հայրիկինթե Ձեզ էնմանի՞նչ յուրահատկություններ ու բնավորության գծեր ունի:

- Մարթան գերակտիվ երեխա է, շատ է կարեւորում մարդկային շփումը, նրա դեպքում չես կարող մուլտֆիլմ դնել եւ հանգիստ սուրճ խմել, նա պահանջում է, որ անընդհատ  խաղանք իր հետ, խոսենք, զբաղվենք: Իր ակտիվությամբ նման է հայրիկին, Մարթան Ստեփանի նման բնավորության մարդ է: Ի դեպ, հատկապես, երբ նոր էր ծնվել, արտաքանապես շատ էր նման Ստեփանին, հիմա գնալով ավելի աղջկական է դառնում եւ ինձ էլ է կարծես նմանվում: Աղջիկս իր տարեկիցներից մի փոքր ավելի ինքնուրույն է, ավելի շատ շփում էր ուզում երեխաների հետ, ուստի նա դեռ երկու տարեկան չկար, մենք կարողացանք նրան մանկապարտեզ տանել, որից ես էլ շահեցի, քանի որ հիմա գոնե կարողանում եմ մի փոքր հանգստանալ եւ ընկերներիս հետ եւս ժամանակ անցկացնել, ինչը մինչ մանկապարտեզն ուղղակի անհնար էր: Նկատեմ, որ առաջին իսկ օրվանից շատ մեծ սիրով է մանկապարտեզ հաճախում, ոչ մի անգամ չի տրտնջացել կամ ինձ համար լաց եղել:

Իսկ Ձեր եւ Ստեփանի բնավորության գծերից որո՞նք կցանկանայիք՝ Մարթան ժառանգեր:

- Կցանկանայի, որ որպես կին ինձնից ժառանգեր իմ հանգստությունը, հանդարտությունը, բայց միեւնույն ժամանակ կուզեի, որ հայրիկի նման կրակոտ լիներ: Շատ կցանկանայի նաեւ ժառանգեր Ստեփանի աշխատասիրությունն ու համառությունը: Պետք է նկատեմ, որ Մարթան շատ բարի երեխա է, շատ մեծ սիրով իր խաղալիքները կարող է տալ ուրիշներին, ինձ համար շատ կարեւոր է նրա այդ հատկանիշը:

Անի, ինչպիսի՞ մայրիկ եք, բնավորության հանդարտ տեսակը այդ կարգավիճակում է՞լ է պահպանվում:

- Իրականում, առաջ, երբ նոր էր ծնվել աղջիկս, շատ անհանգիստ էի: Պարտադրում էի, որ մարդիկ անպայման սպիրտով լվացվեն, հետո նոր մոտենան Մարթային, կարող էի արգելել անգամ օծանելիք օգտագործած ժամանակ Մարթային մոտ կանգնել: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այդպես շարունակվել չի կարող, այդպես ես վնասում եմ թե ինձ, թե Մարթային, քանի որ  անընդհատ իրեն հեռու պահելով այդ միկրոբներից, մի օր իմ աչքից հեռու կարող է շփվել դրանց հետ: Այս գիտակցությանս հենց Մարթան է ինձ բերել, նա  իր վարքով ինձ ադեկվատ դարձրեց, հասկացա, որ նա ամեն րոպե իմ աչքի առաջ չի կարող լինել, ուստի պետք է այդ հարցում փոխեմ իմ վերաբերմունքը:

Մարթայի խնամքը միայնա՞կ եք գլուխ բերում:

- Մենք ապրում ենք Ստեփանի մայրիկի հետ, ու նա ինձ շատ է օգնում: Մենք ունեք երկու հրաշալի տատիկներ, Մարթայով շատ է զբաղվում նաեւ հորեղբորս ընտանիքը, այնպես որ այդ հարցում ոչ մի խնդիր չունենք:

Ձեր ամուսնու հետ հարցազրույցներից մեկում Ստեփանը նշեցոր երբեմն իրեն մեղավորէ զգում շատ աշխատելու արդյունքում անհրաժեշտ ժամանակը Ձեզ ու փոքրիկինչտրամադրելու համարանգամ նշեցոր Մարթան նեղանում է հայրիկիցհետաքրքիքր է՝ինչպե՞ս եք Դուք եւ Մարթան հաղթահարում հայրիկի ծանրաբեռնվածությունը:

- Սկզբում իսկապես շատ դժվար էր, շատ էինք վիճում այդ թեմայով, բայց հիմա հարմարվել ենք այդ մտքի հետ, որ մեր պապան ծանրաբեռնված է աշխատում եւ կարող է անգամ մի քանի օրով բացակայել: Իսկապես դա մեր ընտանիքում խնդիր է, քանի որ Ստեփանը կարող է առավոտյան տանից դուրս գալ, երբ մենք դեռ քնած ենք եւ վերադառանա այնքան ուշ, երբ մենք կրկին քնած ենք: Մենք կարող ենք շաբաթներով իրար չտեսնել, երբեմն նա այնքան զբաղված է, որ անգամ հաղորդագրություններով ենք միայն շփվում:  Իհարկե, այն գիտակցությունը, որ նա խրախճանքների չի գնում, այլ այդ ընթացքում քրտնաջան աշխատում է եւ դա անում է նաեւ մեր բարեկեցության համար, շատ բան է փոխում: Նման ապրելաձեւի արդյունքում մենք չենք էլ հասցնում միմյանց զզվացնել, հոգնեցնել, մենք անընդհատ կարոտում ենք իրար: Մենք անգամ տոները միասին չենք անցկացնում, քանի որ այդ ժամանակ նա կրկին աշխատանքի է՝ միջոցառումներ վարելով: Հուսամ՝ կգա մի ժամանակ, երբ մենք կկարողանանք ավելի շատ շփվել, թեպետ հիմա, երբ արդեն Մարթան կա մեր կյանքում, փորձում է գողանալ իր ժամանակից եւ մեզ հետ մի փոքր ավելի շատ լինել:

Չեմ կարող չանդրադառնալ նաեւ Ձեր ու Ստեփանի հարաբրեություններինՈրպեսընտանիք կամ ամուսնական զույգ ո՞րն է ձեր երջանկության բանաձեւըորպես կինինչպե՞ս եք պահպանում ընտանեկան ներդաշնակությունը:

- Ինձ թվում է ընտանիքի ներդաշնակությունն ապահովելու հատուկ բանաձեւեր չկան, ուղղակի, եթե մարդիկ սիրում են իրար, ներողամիտ են միմյանց հանդեպ, ուրմեն ամեն բան հաղթահարելի է: Կողքից գուցե շատ զույգեր երջանիկ ու անհոգ են թվում, բայց յուրաքանչյուր զույգ էլ անցնում է դժվարությունների միջով, պարզապես կան զույգեր, որոնք հաղթահարում են ու դիմանում, կան զույգեր, որ չեն կարողանում դիմանալ: Վեճեր ու տարաձայնություններ բոլոր ընտանիքներում են լինում, բոլորիս հետ կարող են լինել այնպիսի իրավճակներ, որ մեզ թվում է, թե մեզ հետ չպետք է լիենր, բայց այդ ամենին պետք է դիմանալ, ու եթե կա սեր, պետք է սիրել ամբողջ հոգով: Ամուսնանալը, ընտանիք ստեղծելը եւ նույնիսկ երեխա ունենալը շատ հեշտ է, դժվար է այն պահպանելը, այ պետք է այնքան զգոն լինել, որ կարողանալ պահել ունեցած թանկն ու կարեւորը: Նաեւ ընտանիքում խոսել է պետք, բայց վիճելուց անգամ պետք է գնալ դեպի հաշտեցում, վիճել, հետո հաշտվելու համար, այլ ոչ թե սեփական ես-ը առաջ տանելով՝ անհաշտություն ստեղծել:

Սիրո առկայության ժամանակ խանդը ասես անբաժան լինիՀետաքրքիր է՝ այն Ձերընտանիքում ի՞նչ տեղ է զբաղեցնում:

- Իհարկե, եթե սիրում ենք, երկուսս էլ երբեմն-երբեմն խանդ ենք ապրում, բայց դա ավելի շատ խաղի է նմանվում: Խանդը հետաքրքիր ինտրիգ է մտցնում զույգերի կյանքում: Մեր ընտանիքում խանդը երբեք մեծ վեճի պատճառ չի եղել, մենք իրար խանդում ենք գիտակցության սահմաններում, չենք թողնում, որ դա մեզ խանգարի: Այո, դերասանի մասնագիտությունը պահանջում է մի փոքր ավելի շատ շփում, բայց դասավանդելով դերասանի վարպետություն՝ ուսանողներիս միշտ ասում եմ, որ դերասանը, երբ որեւէ տեսարանում համբուրվում է, պետք է գիտակցի, որ նա խաղում է եւ համբուրում է օրինակ աթոռին, եթե աթոռին համբուրելուց հետո մի բան է առաջանում մեջդ, ուրեմն դու դերասան չես, այլ հոգեկան հիվանդ: Սա չգրված օրենք է, եթե այս մասնագիտությունն ունես, ուրեմն պետք է գիտակցես, որ նման կերպ քեզ են վերաբերվում, եւ այդ կերպ դու պետք է վերաբերվես: Մեր ընտանիքը շատ բաների միջով է անցել եւ կանցնի, քանի որ մենք ապրում ենք, բայց մեր ընտանիքում խանդի հետ կապված ինտրիգները միայն ամրացնում են իմ ու Ստեփանի հարաբերությունները:

Անիգուցե դեռ շուտ էբայց հատկապես Մարթայի ծնունդից հետո բազմանդամընտանիք ունենալու ցանկություն չունե՞քգուցե 2016-ին համալրում է սպասվում ձերընտանիքում:

- Այո, արդեն մտածում ենք մեր երկրորդ բալիկի մասին: Հույս ունեմ, որ 2016-ին մեր ընտանիքը մեկ անդամով կավելանա, դա թողել ենք Աստծո կամեցողությանը: Պետք է հատկապես նշեմ, որ մեր ընտանիքում երեխաների հարցում սեռային որեւէ տարբեւություն չենք դնում: Ես ոչ մի անգամ չեմ հասկացել, որ մարդիկ մոլեգին ցանկություն ունեն տղա ունենալու: Իհարկե, կցանկանամ, որ որդի ունենամ, քանի որ արդեն աղջիկ ունեմ, եթե առաջնեկս տղա լիներ, հաստատ երկրորդը աղջիկ կցանկանայի ունենալ: Կոնկրետ Ստեփանը երկու աղջիկ ունի, նա արդեն շատ լավ գիտի աղջիկ ունենալու զգացմունքները, իսկ հիմա կցանկանամ տղա ունենալ, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ինչու են մեր հայերը այդքան ինքնամոռաց որդի ուզում ունենալ:

Անի, հայտնի մարդկանց անձնական կյանքը շատ է քննարկվում հասկանալի պատճառներով: Նույն կերպ մարդիկ շատ են քննարկում Ստեփանի առաջին ամուսնությունը եւ ենթադրություններ անում Ձեր վերաբերմունքի մասին: Ի վերջո՝ այդ փաստը Ձեր հարաբերությունների համար ի՞նչ նշանակություն ունի:

- Գիտեք, ես երբեք այդ թեմայով չխոսելու խնդիր չունեմ, Ստեփանն էլ առաջին ու վերջինը չէ, ով երկրորդ անգամ է ընտանիք կազմել: Ես էլ մինչ Ստեփանը լուրջ հարաբերություններ ունեցել եմ, որը կրկին հանրության աչքի առաջ է եղել, բայց չի ստացվել ու դրա մեջ վատ բան չկա: Ինձ զայրացնում է միայն այն, որ յուրաքանչյուր պարագայում փորձում են մեկը մյուսի հետ կապել՝ վերագրելով, թե ես եմ Ստեփանի բաժանության պատճառը եղել: Մինչև ամուսնանալը ես չգիտեի, թե ինչ է ամուսնական կյանքը եւ կին ու տղամարդ հարաբերությունները, իսկ հիմա շատ լավ գիտեմ: Եթե հարաբերություններն ամուր են եւ կա սեր, եթե այդ կապը մաքուր է, ոչ մեկը չի կարող այն քանդել: Ստեփանը, բնականաբար, հոգ է տանում իր առաջին աղջկա մասին: Մենք շատ առողջ ենք մոտենում այս հարցին, ես ոչ մի կռիվ ու խնդիր չունեմ, երբեք չեմ էլ խոչընդոտի Մարթայի եւ Ստեփանի առաջնեկի հարաբերություններին:

Ճիշտ է՝ շատ կարեւոր աշխատանքով եք այս պահին զբաղվածբայց գործնական կյանքվերադառնալու մասին դեռ չե՞ք մտածում:

- Մոտ 8 տարի «Դերասանի վարպետություն» եմ դասավանդել եմ ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժնում, բայց հիմա դեկրետային արձակուրդում եմ: Հավանաբար, սեպտեմբեր ամսից արդեն կրկին կվերադառնամ այդ աշխատանքիս:

Անի, երգարվեստին վերադառնալու ծրագրեր այդպես էլ չունե՞ք:

- Ոչ, երբեք, այդ էջն ինձ համար փակել եմ: Շատ վաղուց նոր երգեր չեմ երգում, վերջերս միայն մի քանի կենդանի հնչեղությամբ համերգների մասնակցեցի եւ եթե նման առիթ էլի լինի, մեծ սիրով կմասնակցեմ, բայց երգեր ձայանգրել, վաճառել, գնալ հյուրախաղերի, դրանք իմ համար չեն: Ես ուրիշ բան էի սպասում, բայց ուրիշ բանի առաջ կանգնեցի:

Անիհետեւո՞ւմ եք հայկական երգարվեստում կատարվող անցուդարձինՇատերիկարծիքով մենք անդունդի եզրին ենք կանգնածդուք կիսո՞ւմ եք այդ տեսակետները:

- Այն ժամանակ, երբ ես այս ասպարեզում քայլեր էի ձեռանրկում, մի փոքր այլ էր: Այն ժամանակ յուրաքանչյուր երգ անցնում էր երկար ճանապարհ մինչև ներկայացվելը: Այն տարիներին դժվարություններ կային, որոնք պետք էր հաղթահարել, բայց այդ դժվարությունները միայն որակի օգտին էին: Կար ճիշտ ու առողջ մրցկացություն, կարեւորվում էր անցած դպրոցդ, երգ ձայնագրելիս հետեւում էիր, թե ով է այն գործիքավորում կամ ովքեր են երգի հեղինակները: Հիմա ով պատահի, երբ պատահի եւ ոնց պատահի վիճակն է: Չեմ ուզում փնովել ոչ մեկին, ամեն մարդ իր ճանապարհն ունի, բայց ինձ համար մինչ այսօր էլ կարեւոր են, թե ովքեր են նույն երգի հեղինակները: Այսօր, եթե երգի հեղինակների անունները ինձ ոչինչ չասեն, ես ուղղակի չեմ լսում դրանք, ինչքան էլ լավ երգիչ կատարի:

Հեռուստաոլորտի նկատմամբ Ձեր գիտելիքները իսկապես մեծ ենքանի որ դուք հրաշալիօրինակներ ունեք Ձեր ընտանիքումի՞նչ կարծիք ունեք նաեւ այսօրվա հեռուստադաշտիմասին:

- Ի տարբերություն շոու բիզնեսի, որտեղ չեմ տեսնում մեր լավ երգիչներին, հեռուստադաշտում տեսնում եմ մարդկանց, ում կուզեի տեսնել: Շատ հաճույքով եմ դիտում հաղորդումները Արման Մարգարյանի, Աննա Ավանեսյանի, Էրիկ Անթառանյանի, Լուսինե Բադալյանի եւ Ժակի մասնակցությամբ: Ես հասցնում եմ միայն առավոտյան հեռուստացույց նայել, անգամ չգիտեմ երեկոյան ժամերի ինչ ծրագրեր են ցուցադրվում: Եթե սկեսուրս տանը չլինի, մեր տանը կարող է հեռուստացույց առհասարակ չմիացվել: Ինչ խոսք, ինչ վերաբերվում է տեխնիկական որակին, մենք որակապես առաջ ենք շարժվում:

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում սերիալների-սիթքոմների բազմազանությանը, որոնցում Ստեփան Ղամբարյանին էլ կարող ենք տեսնել:

- Սերիալը ինչ-որ զանգվածի համար է, ովքեր տանն են, սիրում են դիտել սերիալներ եւ դա նրանց բավարարում է: Անկախ նրանից, որ ամուսինս էլ է խաղում, ես սերիալներ չեմ նայում: Ես անգամ ամերիկյան լավ, նույնիսկ թեթեւ  սերիալներ էլ չեմ նայում, քանի որ չեմ սիրում: Ստեփանի խաղը կարող եմ երբեմն նայել միայն, երբ ինքն է ասում, որ դիտեմ իր տեսարանը իմ մասնագիտական կարծիքը հայտնելու համար: Գիտեք, կարելի է եւ կոմերցիա անել, եւ որակ տալ, բայց մեզ մոտ այդ ոլորտը մի փոքր խառնված է իրար: Մի հետաքրքիր բան եմ նկատել, մարդիկ նայում են սերիալներն ու սիթքոմները, բոլորը խոսում են դրանց մասին, դա նշանակում է, որ կամ միայն այդ զանգվածն է մնացել Հայաստանում կամ մյուս մասը չեն ուզում խոսել:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение