Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են և մեծ է ռիսկը, որը մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան
БЛОГՄերձավոր Արևելքում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի անվտանգային միջավայրի վրա:
Գլոբալ առումով դրանք Իրանի հետ առնչվող և, մեծ առումով, Իրանի դեմ գործողություններ են, որոնք բոլոր առումներով իրենց ազդեցություն են թողնելու Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա:
Պատահական չէ, որ Իսրայելի` միանգամից մի քանի երկրների տարածքում իրականացվող ռազմական օպերացիաների ֆոնին, Ադրբեջանը Իսրայելի հետ ռազմատեխնիկական նոր գործարք է կնքում, իսկ ադրբեջանական քարոզչական մեքենան նոր ակտիվություն է հաղորդում հակաիրանյան քաղաքականությանը:
Ադրբեջանի տարածքը, Իրանի դեմ իսրայելական տարբեր բնույթի և մասշտաբի օպերացիաների հարթակ է, որտեղից տարբեր շրջափուլերում հետախուզությունից մինչև կոնկրետ գործողությունների նախապատրաստման պրոցեսներ են գեներացվել և այն առավել վտանգավոր բնույթ կստանա Իրան-Իսրայել հարաբերությունների ուղիղ առճակատման պայմաններում:
Իսկ ներկայումս իրադրությունն առանց չափազանցության պայթյունավտանգ է:
Մեր ռեգիոնում պրոցեսները կտրուկ արագացել են և մեծ է ռիսկը, որը մեր սահմանների անմիջական հարևանությամբ նոր պայթյունի կլինի:
Իսկ թե դա ուղիղ առումով ինչպես կարտացոլվի Հայաստանի վրա կամ ով, ինչպես մեզ կներքաշի դրանում, կապված է մեծ թվով գործոններից:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



