Սեյրան Օհանյանը հաստատեց նախարարությունում ստուգումների իրականացման լուրը (տեսանյութ)
ОБЩЕСТВОՕրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։
Թերթի հրապարակման համաձայն՝ հատկապես նշանառության տակ է մատակարարման ոլորտը, որտեղ վիճակը մխիթարական չէ ո՛չ սննդի որակի ու ժամկետների, ո՛չ մատակարար ընկերությունների ու ատկատների հետ կապված:
ՊՆ կատարած տարեվերջյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել գեներալիտետին, որ ուտելու չափերն անցել են: Չի բացառվում, որ հենց եկող շաբաթվանից էլ ստուգումներն սկսվեն:
Past.am-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց մեկնաբանել այս լուրերը: Ի պատասխան՝ Օհանյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու վերաբերյալ լուրերը՝ նշելով, որ դրանք պլանային են: Նախարարը, սակայն, չմեկնաբանեց, թե արդյոք նախագահ Սարգսյանը խի՞ստ խոսակցություն է ունեցել գեներալիտետի հետ, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



