Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԻՊ-ի մասնակցությամբ քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ծաղկաձորում սեպտեմբերի 27-28-ն անցկացվել է «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ բուժման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու դատավարական ընթացակարգերում առաջացող խնդիրները» թեմայով  քննարկում։

Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Գրիգորյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը, անդրադարձ է կատարվել նրանց կենցաղային պայմաններին։ Ներկայացվել են ՄԻՊ մշտադիտարկմամբ ոչ հոժարակամ և հարկադիր բուժման ոլորտում վեր հանված խնդիրներն ու օրենսդրական բացերը, քննարկման միջոցով մշակվել են լուծման առաջարկություններ։ Անդրադարձ է կատարվել անձին ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ պահանջի քննության հետ կապված խնդիրներին։

Պաշտպանն իր խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները տարբեր դիտանկյուններից։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են: Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ` ոլորտային հիմնախնդիրները համարում եմ առաջնահերթ լուծման ենթակա: Խնդիրների մասին չպետք է միայն խոսել, այլ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել լուծումներ գտնելու նպատակով: Պետք է քայլեր ձեռնարկենք խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ՝ մշակելով այնպիսի կառուցակարգեր և փաստացի իրացման գործիքակազմեր, որոնք թույլ կտան հետագայում զերծ մնալ խնդիրներից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել նաև մնացյալ իրավունքների իրացման երաշխիքները։ Դատական վարույթներին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ՝ ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հոգեբուժական կազմակերպությունում անձին ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը ենթադրում է ոչ միայն անձին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացում և բուժում բացառապես դատարանի որոշման հիման վրա, այնպես էլ հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման և բուժման հիմքերի բացակայության դեպքում անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորում»,- ասել է Պաշտպանը։

Քննարկմանը մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների քրեական և քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ, ՀՀ առողջապահության նախարարության և հոգեբուժական կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ

Միջոցառման մոդերատոր` ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հոգեբուժական կազմակերպություններ իրականացված մշտադիտարկման այցերի շրջանակում արձանագրված խնդիրները, այդ թվում՝ փաստող լուսանկարներով։

Ինտերակտիվ  քննարկումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»