Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Տեղի է ունեցել խոշոր էներգավթար, խորտակվել է «Էստոնիա» նավը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ճմարտությունն իմանալու համաշխարհային օր, Կատաղություն հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր, Չեխիա՝ Չեխական պետականության օր, Ռուսաստան և Ղազախստան՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օր, Թայվան՝ Ուսուցչի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

616 – ծնվել է աղվանների թագավոր Ջիվանշիրը:

1874– Վաղարշապատում բացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանը:

1928– ծնվել է ռուս պետական և կուսակցական գործիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:

1947 – վախճանվել է գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանը՝ գուսան Ջիվանու որդին:

2006- Երևան է ժամանել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը ճանաչված երգահան Միշել Լեգրանի ընկերակցությամբ:

2008-Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:

2012- ձերբակալվել է Հայաստանի սոցապ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Նա «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել բանտից 2017 թվականի նույն օրը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և պահեստազորայինների զորակոչ: Ղարաբաղյան ճակատի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակին հաջողվել է Թալիշի մոտ գրավել մի քանի բարձունքներ, հարավային հատվածում զանգվածային հարձակում է սկսվել Արաքս գետի հունի հատվածում:

2023- հրապարակվել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի, 2024 թվականի հունվարի 1-ին Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 551– ծնվել է աշխարհի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը:

մ.թ.ա. 480 – Էգեյան ծովում տեղի է ունեցել Սալամինի ծովամարտը հույների և պարսիկների միջև:

մ.թ.ա. 48 –հռոմեացի Պոմպեոս զորավարը սպանվել է Եգիպտոսում:

935 - սպանվել է չեխ կոմս, կաթոլիկների և ուղղափառների կողմից սուրբ ընդունվող Սուրբ Վացլավը:

1066 -նորմանները հերցոգ Վիլհելմի ղեկավարությամբ ափհանվել են Անգլիայում:

1618 -Բրյուսելում բացվել է աշխարհում առաջին գրավատունը՝ լոմբարդը:

1760 -Յոթնամյա պատերազմի ընթացքում ռուսները և ավստրիացիները գրավել են Բեռլինը:

1773- Ռուսաստանի Յաիցկի քաղաքից Յաիկ գետի հոսանքով ներքև 85 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուդարինյան ֆորպոստից սկսվել է 1773-1775 թվականների Գյուղացիական ապստամբությունը Եմել յան Պուգաչովի ղեկավարությամբ:

1793 -Կանադայում հայտարարվել է, որ այդ օրվանից հետո ծնված ստրուկների երեխաները 25 տարեկան դառնալուց հետո կլինեն ազատ քաղաքացիներ:

1803 –ծնվել է ֆրանսիացի հնէապատմաբան, գրող Պրոսպեր Մերիմեն:

1841 – ծնվել է ֆրանսիացի լրագրող, ֆիզիկոս Ժորժ Կլեմանսոն:

1895– վախճանվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Լուի Պաստյորը:

1914 – վախճանվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1924 –ծնվել է իտալաֆրանսիացի դերասան, ռեժիսոր Մարչելո Մաստրոյանին:

1934– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիջիտ Բարդոն:

1939– ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև խաղաղության և սահմանների մասին պայմանագիր է կնքվել:

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բելգրադյան հարձակողական օպերացիան, որի արդյունքում ամբողջականորեն ջախջախվել է գերմանական բանակների «Սերբիա» միավորումը, և ազատագրվել է Հարավսլավիան:

1950 – Ինդոնեզիան անդամակցել է ՄԱԿին:

1953 – վախճանվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:

1953 -Նիկիտա Խրուշչովը դարձել է ԽՄԿԿ առաջին քարտուղար:

1960 – Մալին և Սենեգալը անդամակցել են ՄԱԿ-ին:

1961 -Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում հայտարարվել է, որ Սիրիան դուրս է գալիս Միացյալ Արաբական Հանրապետության կազմից և հատարարում է իրեն առանձին՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն:

1987 – ծնվել է ամերիկացի երգչուհի-երգահան և դերասանուհի Հիլարի Դաֆֆը:

1970 - Կահիրեում սրտի կաթվածից վախճանվել է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը:

1994 – Բալթիկ ծովում խորտակվել է «Էստոնիա» նավը, զոհվել է 852 մարդ:

2001 -բրազիլացի օդաչու 46-ամյա Ժերարդ Մոսը, վայրէջք կատարելով Ռիո դե Ժանեյրոյում, ավարտել է աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը շարժիչային «Ximango» պլաներով: Թռիչքը տևել է 100 օր:

2003– Իտալիայում տեղի է ունեցել խոշոր էներգավթար, ինչի արդյունքում հոսանքազրկվել է մոտ 57 միլիոն մարդ:

2019-վախճանվել է ռուս խորհրդային հանրահայտ ռեժիսոր Մարկ Զախարովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»