Ереван, 23.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Մեդիա շոու և քաղաքական լոբբինգ. ո՞ւմ են «երկրպագում» հայերը ամերիկյան ընտրություններում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru-ն «Հայաստանը և ամերիկյան ընտրությունները. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ» վերնագրով հոդվածում գրում է, որ ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր գագաթնակետին: Ողջ աշխարհը հետևում է դրա ընթացքին, քանի որ շատ երկրներում կարծում են, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում բազմաթիվ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացների ընթացքը կախված է նրանից, թե ո՞վ է նստելու Սպիտակ տանը։ Շատ առումներով դա վերաբերում է հակամարտությունների գոտիներին և մասնավորապես Հարավային Կովկասին։ Բնականաբար, այդ ընտրությունների ընթացքին հետևում է նաև Հայաստանը, որը գտնվում է շատ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում և, չնայած Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պարբերական լավատեսական հայտարարություններին, դեռևս կոնկրետ արդյունքների չի հասել:

Նշենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքը հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում լուսաբանվում է շատ հակիրճ, տեղեկատվական և չեզոք, առանց նախապատվության, քարոզարշավի մասին գերադասում են չխոսել ոչ միայն քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները, այլ նաև հասարակ մարդիկ: Ռուսական փորձագիտական հանրության մի մասում կա վարկած, որ Երևանը նպատակ ունի վերափոխել իր արտաքին քաղաքական և տնտեսական կուրսը Դոնալդ Թրամփի պահանջներին համապատասխան, ինչը հետագայում կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, ինչը հակասում է Հայաստանի ազգային շահերին: Այդ վարկածը ենթադրում է, որ Հայաստանում ակնհայտորեն կան «Թրամփի և նրա թիմի երկրպագուներ», ինչն ամենևին էլ ճիշտ չէ։ Փաստն այն է, որ Հայաստանը շատ լավ է հիշում, որ Թրամփի վարչակազմը գրեթե ոչինչ չարեց 2020 թվականի աշնանը Ղարաբաղի շուրջ պատերազմը կասեցնելու համար։

Ավելին, այն ժամանակվա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը «քթից բռնած ման էր ածում» ամերիկահայերին՝ խոստանալով ինչ-որ առասպելական «խաղաղապահներ սկանդինավյան երկրներից»։ Բացի այդ, Հայաստանը շատ լավ է հիշում Օ'Բրայենի նախորդի՝ Ջոն Բոլթոնի դաժան ճնշումը Փաշինյանի և նրա շրջապատի վրա Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հարցում։ Այսպիսով, ընտրություններում Թրամփի հիպոթետիկ հաղթանակը, անշուշտ, Երևանի համար լավագույն սցենարը չէ։ Հիշեցնենք, որ Հայաստանն ԱՄՆ-ում ունի որոշակի «ոչ ավանդական» հնարավորություններ։ Խոսքը մեկուկես միլիոն հայ համայնքի և նրա լոբբիստական կազմակերպությունների մասին է, որոնք իրենց հնարավորություններով հրեաներից հետո երկրորդ տեղն են զբաղեցնում էթնիկ լոբբիստների շարքում։

Հայտնի է, որ հայ լոբբիստները, որոնք ավանդաբար աշխատում են դեմոկրատների հետ, ժամանակին աշխատել են նաև հանրապետականների հետ և շարունակում են աշխատել։ Եթե խոսենք Կամալա Հարրիսի մասին, ապա հայ լոբբիստները նախընտրական արշավի մեկնարկից դեռ շատ առաջ էին հաշվարկել Բայդենի թեկնածության հնարավոր փոփոխության սցենարը և սկսել նախապատրաստվել իրադարձությունների նման ընթացքին: Դեռ 2022 թվականի գարնանը Ամերիկայի հայկական համագումարը Հարրիսի կիսաթամիլ լինելու փաստն է օգտագործել նրա հետ մերձենալու համար։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ներքին վերանայման զեկույցի համաձայն, Շրի Լանկայում պատերազմի վերջին վեց ամսում Մուլիվայկալ կոչվող վայրում սպանվել է 40000-ից մինչև 70000 թամիլ: Վերջին երեք տարվա ընթացքում հայկական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցել են այդ ողբերգությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։

Խոսելով Հարրիսի մասին՝ պետք է նաև նշել, որ 2016 թվականին ԱՄՆ Սենատի ընտրությունների ժամանակ նա վայելել է հայկական կազմակերպությունների աջակցությունը։ Որպես սենատոր՝ նա բազմիցս է հանդես եկել ի պաշտպանություն Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։ Որպես Կալիֆորնիայի գլխավոր դատախազ՝ նա բազմիցս է պնդել, որ Ցեղասպանության զոհերի ժառանգներն իրավունք ունեն պահանջել փոխհատուցում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Հարրիսը հայտարարել էր, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կոչ էր արել նախագահ Թրամփի վարչակազմին՝ անել հնարավոր ամեն ինչ՝ թուրքական ուղղակի ռազմական միջամտությունը վերացնելու համար։ Կարծես թե Հարրիսը հենց այն թեկնածուն է, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ի հայերին: Ենթադրվում է, որ նրա վարչակազմը կապահովի ամերիկյան քաղաքականության շարունակականությունը Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների համար, որքան էլ դա տարօրինակ հնչի ռուս դիտորդների համար, գլխավորը կլինեն ոչ թե նախագահական ընտրությունները և ոչ էլ այն, թե ով կհաղթի դրանցում, այլ Կոնգրեսի երկու պալատների ընտրությունները։

Ռուսաստանում այդ ընտրություններին շատ ավելի քիչ ուշադրություն են դարձնում, բայց փաստն այն է, որ Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջոցով է, որ հայ լոբբիստները անհրաժեշտ բանաձևերի ու օրենսդրական ակտերի միջոցով կազմակերպում են աջակցություն Հայաստանին, կամ էլ ֆինանսական միջոցներ են «պոկում» իրենց պատմական հայրենիքի համար։ Մասնավորապես, վերջերս Միացյալ Նահանգները հայտարարեց USAID գործակալության միջոցով Հայաստանում ծրագրերի ֆինանսավորումը կրկնապատկելու և մինչև 250 միլիոն դոլարի հասցնելու մասին: Դա նաև ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունքն է։ Սպիտակ տան տիրոջից ավելի, հայ լոբբիստներին հետաքրքրում է, թե քանի՞ կոնգրեսական կլինի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական «Հայկական խմբում», և քանի՞ այնպիսի սենատոր կընտրվի, որոնք ջանասիրաբար կկատարեն Ամերիկայի հայ ընտրողներին տված իրենց նախընտրական խոստումները։

Նրանց համար կարևոր է նաև այն, թե քանի՞ հույն կոնգրեսական ու սենատոր կընտրվի, քանի որ հենց հույն լոբբիստների հետ է, որ հայերն առավել սերտ են շփվում։ Ելնելով վերոգրյալից՝ Փաշինյանի վարչակազմը ԱՄՆ-ի ընտրությունների մասին ոչինչ չի ասել և չի էլ ասի՝ ի տարբերություն Բաքվի, որը բացահայտորեն ցանկություն է հայտնում Սպիտակ տանը տեսնել Թրամփին։ Ակնհայտ է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը պատրաստ կլինի շփվել Սպիտակ տան թե՛ «հանրապետական», թե՛ «դեմոկրատ» բնակիչների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам