Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բանակում Ռաֆիկիս «Հրաշք» էին կանչում, ընկերասեր էր ու բարի». Ռաֆիկ Այվազյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, կատակասեր, խղճով ու բարի երեխա էր: Հիմա փորձում եմ իր տեսակի տղա գտնել իմ շրջապատում, բայց չեմ կարողանում: Տարբերվող էր, իրեն բոլորը սիրել են թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ ամենուր: Մանկապարտեզում աչքի էր ընկնում, իրեն մշտապես բանաստեղծություններ ու երգեր էին հանձնարարում, որ ներկայացներ հանդեսների ժամանակ: Դպրոցում լավ էր սովորում, ֆիզմաթի հոսքում էր: Շատ էր սիրում ֆիզիկան ու մաթեմատիկան: Առանց դասախոսների մոտ պարապելու ընդունվեց Պոլիտեխնիկի ռադիոտեխնիկայի բաժին, բայց, ցավոք, ուսանող չդարձավ: Քննությունները հանձնեց ու մեկնեց ծառայության: Ինքնուրույն սովորել էր համակարգիչների հետ կապված ամեն ինչ՝ տեխնիկականից մինչև ծրագրային: Նաև այկիդոյի էր հաճախում, կանաչ գոտի ուներ, ասում էր՝ վերադառնամ, շարունակելու եմ մարզումներս, մինչև սև գոտի ստանամ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Ռաֆիկի մայրիկը:

Նշում է՝ որդին մշտապես ասել է, որ պետք է համակարգիչների վերանորոգման ցանց ունենա: «Մեծ ձգտումներ ուներ, ու վստահ եմ, որ նա այդ ամենին հասնելու էր: Երբ իններորդ դասարանն ավարտեց, ծնողական ժողով կազմակերպվեց: Ուսուցչուհին այդ օրն ասաց՝ ուզում եմ Ռաֆիկից շնորհակալություն հայտնել, որ այդպիսի տղա է: Սովորելու փաստը՝ մի կողմ, նա շատ պատրաստակամ էր, ամեն ինչ կաներ իր ընկերների համար: Նույնպիսին նաև տանն էր: Երբեմն անգամ բառերը չեն բավականացնում իրեն նկարագրելու, իր մասին պատմելու համար: Շատ կամեցող էր: Բանակում իրեն Այվազյան «Հրաշք» էին կանչում, այդքան լավն է եղել: Իրեն շատ են սիրել»:

Ռաֆիկը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2021 թ. հուլիսի 15-ին: Սկզբնական շրջանում ծառայել է Վանաձորի ԴՈՒՑ-ում, ութ ամիս անց տեղափոխվել է Ջերմուկի զորամաս: Մայրիկն ասում է՝ տասն ամիս էր մնացել, որ որդին զորացրվեր: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր Ռաֆիկի տրամադրվածությունը, որ պետք է պատերազմից հետո ծառայության զորակոչվեր, նա տարիների հիշողություններն է թարմացնում. «Թիվ 182 ավագ դպրոցում էր սովորում: Խելացի, լավ աշակերտներին դպրոցից ընտրում և տանում էին Վանաձոր ճամբարների: Իր ճամբարակից ընկերը՝ Վահագը, զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ: Վանաձորում ծառայելու ժամանակ, երբ Ռաֆիկիս արձակուրդ էին տվել, գնացել էր այդ ճամբար, ասաց՝ մա՛մ, մեր Վահագը աչքիս առաջ եկավ: Այկիդոյի էր հաճախում, ընկեր ուներ՝ Մայիսը, նա էլ էր զոհվել: Ուրիշ տեսակի ընկեր էր: Հիմա էլ իր ընկերներն են շատ մեծ ցավ ապրում Ռաֆիկի համար, հաճախակի գնում-գալիս են մեր տուն»:

Տիկին Կարինեն ասում է՝ որդին փոքրուց հայրենասեր էր, իր ընկալումներն այլ էին: «Ծառայության ժամանակ առաջին անգամ դիրքեր էր բարձրացել, իջնելուց հետո արձակուրդ էին ուղարկել, բայց մեզ չէր ասել, որ դիրքերում է եղել: Եկավ տուն, նոր իմացանք, որ իրեն շինարարական աշխատանքների են տարել: Սեպտեմբերին վերջին անգամ պետք է դիրքեր բարձրանար: Առողջական խնդիր է ունեցել, բայց ամեն ինչի մասին ուրիշներից եմ իմացել, մեզ ծառայության հետ կապված որևէ բան չի ասել: Երբ արձակուրդ եկավ, իրեն ասացի՝ արի գնանք հոսպիտալ, հայրիկն էլ նույնը կրկնեց, ասացինք, որ չպետք է էլ դիրքեր բարձրանա: Բայց նա մեզ հակադարձում էր՝ ծառայությունը «պոստերում» է, վերջին անգամ է, պետք է անպայման բարձրանամ: Իրենց դիրքերում նաև «Սև հովազ» ջոկատի տղաներն են եղել, հերթապահություն իրականացրել, շփվում էր նրանց հետ և, կարծես, լրիվ ուրիշ մարդ դարձած լիներ, պատկերացումները, ընկալումներն այլ էին:

Մեզ ասում էր՝ հասկանո՞ւմ եք՝ ծառայությունը վերևում է, ներքևում խաղ ու պար է: Ու այդպես էլ գնաց, ու դա վերջին գնալն էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Թշնամին հարձակվեց մի քանի ուղղությամբ՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր: Սեպտեմբերի 12-ին ժամը տասին է եղել Ռաֆիկի հետ վերջին զրույցը: «Ոչ մի բան մեզ չհուշեց, որ վտանգ կա, որևէ արտառոց բան մեզ չասաց, որ մտածեինք պատերազմի վտանգի մասին, հակառակը՝ իր տրամադրությունը լավ էր, քույրիկի հետ էլ խոսեց: Իր համար մի աշխարհ ու մի քույրիկ էր, շատ էր սիրում քրոջը, ուրախանում նրանով»: Ռաֆիկի դիրքի տղաները երդվել են՝ կռվելու ենք մինչև վերջ: Բոլորը զոհվել են, ըստ տիկին Կարինեի պատմության, բացառությամբ երկուսի: «Չգիտեմ, թե նրանք երբ են իջել դիրքերից: Ռաֆիկն անհետ կորած էր, որևէ տեղեկություն չունեինք իր մասին: Անընդհատ զանգում էի իրեն, երրորդ օրը զանգը գնաց, բայց չէին պատասխանում:

Երկար գործողությունների արդյունքում պարզվեց, որ իր հեռախոսն այն երկու տղաների մոտ էր, որոնց օրեր անց դուրս հանեցին Ջերմուկի հատվածից»: Այստեղ պատմությունը շատ հարցականներ ունի: Երբ ծնողները տղաներից հետաքրքրվել են, թե ո՞ւր է Ռաֆիկը, ինչո՞ւ է նրա հեռախոսն իրենց մոտ, արձագանքել են՝ Ռաֆիկը վիրավոր էր, չէր կարողանում քայլել: «Ասացին՝ հեռախոսը վերցրել են, որ գնան, օգնություն կանչեն, հետ են գնացել, բայց էլ Ռաֆիկին չեն գտել: Բայց իրենց դուրս բերողներին էլ չէին ասել, որ տղաներն այնտեղ են, նրանց էլ դուրս բերեն: Այս պատմությունը մեզ համար մութ մնաց, եթե Ռաֆիկս վիրավոր էր, ինչո՞ւ մեզ չզանգեց, ինչո՞ւ այդ տղաներն իրենց հետ չտարան»: Ռաֆիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ջերմուկի N դիրքում: Տուն «վերադարձը» եղել է երեք ամիս անց: «Վերջին 13 տղային, որ բերեցին, մեկը Ռաֆիկս էր: Եթե այդ օրն էր զոհվել, ինչո՞ւ շուտ չէին իջեցրել: Իր դիրքի բոլոր տղաները վաղուց «հասել» էին իրենց ծնողներին: Մտածում էինք, որ գուցե գերի է ընկել: Աննկարագրելի է, թե ինչ ապրումներ ենք ունեցել երեք ամսվա ընթացքում: Իսկ հիմա առհասարակ մեր կյանքը սառել է: Անիմաստ ապրում ենք: Ուժ տվողն աղջիկս է, իր համար ենք ապրում: Ռաֆիկս այնքան աշխույժ էր, տան ուրախությունն էր: Իրեն ով նայում էր, ասում էր՝ աչքերից երևում է, որ անսահման բարի է: Այդպես էլ կա, շատ բարի էր»:

Հ. Գ. - Ռաֆիկ Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт