Երևանում 37-ամյա կինը «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է հավ, որում, ըստ նրա հայտարարության, հայտնաբերվել է մոտ 15 սմ երկարության որդ (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԵրեկ՝ հունվարի 25-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 37-ամյա Զինաիդա Բեկջանյանը Քաջազնունի փողոցի վրա գործող «Նոր Զովք» սուպերմարկետից կեսօրին գնել է հավ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Զինաիդան պատմեց. «Ամուսնուս հետ «Զովք» սուպերմարկետից առևտուր էի անում և մսի բաժնից գնեցինք տեղական թարմ հավ՝ չսառեցված:
Վերադարձանք տուն և ես հավը սառնարանում տեղադրեցի, որպեսզի առավոտյան հարիսա պատրաստեմ:
Հաջորդ օրը առավոտյան հավը սառնարանից հանեցի և սկսեցի մաքրել: Երբ պետք է փորը մաքրեի, ձեռքիս մեջ ընկավ մոտ 15 սմ երկարությամբ կենդանի որդ: Ապշեցի: Ես որդը դրեցի տոպրակի մեջ և, իհարկե, զանգահարեցի սննդի անվտանգության պետական ծառայության թեժ գիծը և հայտնեցի, թե ինչ է հայտնաբերվել սուպերմարկետից գնած հավի մեջ: Ինձ ասացին՝ բերեք հավը Կոմիտասի վրա գործող մեր գրասենյակ և դիմում գրեք, որպեսզի հավը փորձաքննության ուղարկենք: Ասացի՝ լավ, կմոտենամ»:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































