Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին
АНАЛИТИКАԳործող իշխանություններն իսկական արշավ են սկսել Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերի դեմ՝ փորձելով հեռացնել նրանց իշխանությունից և յուրայիններին նշանակել։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի վրա ապօրինի գույքի բռնագանձման գործերով են փորձում ազդել, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, անգամ ազատազրկել ու զրկել պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Այս օրերին էլ ստուգումներ են Կապանում, ըստ մամուլի, իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գևորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։
Թիրախի տակ է նաև Սիսիանի ՔՊ-ական քաղաքապետը, որին կասկածում են ընդդիմության հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Արմեն Հակոբջանյանին ցանկանում է հեռացնել նրա իսկ հովանավորը՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որ ինքը դառնա քաղաքապետ։
Միամտություն կլինի կարծելը, թե համայնքապետերի դեմ արշավի պատճառը միայն «սյունյաց ողջույններն» են։ Ի վերջո, ամենավերջին հայհոյանքները կուլ տված Փաշինյանը ապացուցել է, որ խնդիր չունի իրեն հայհոյողների հետ, եթե վերջիններս անցնում են իր թրի տակով ու ենթարկվում․ խնդիրը հենց Սյունիքն է։ Գործող վարչախումբը նոր դավադրություն է նյութում, և համայնքապետերը կարող են խանգարել նրան։
Էլեն Արամյան
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



