Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ուժ և միասնականություն. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը
БЛОГ«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է՝ մեր ժողովրդի պայքարի և ազատության խորհրդանիշը:
Սակայն այս տարի այն նշում ենք նաև մեծ ցավի զգացումով. 2023 թ. Արցախի կորստով բեկվեց հայոց պետականության մի կարևորագույն հենասյուն: Նշենք, որ Արցախյան ազատագրական, 1988-ից մեկնարկած պայքարը Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը դրեց, և մենք դա չենք մոռանում:
Այսօր՝ Արցախը կորցրած, գործող ապիկար իշխանությունների քաղաքականության հետևանքով թուլացած ու խոցված մեր երկիրը կանգնած է լրջագույն նոր մարտահրավերների առաջ։ Մարտահրավերներ, որոնք կարող են վնասել մեր պետականությանը և անկախության հիմնասյուներին:
Սակայն մենք լիահույս ենք և անհրաժեշտ պայքարի կամքով ու հավատամքով լի, որ ապաշնորհ իշխանությունների գոյության փաստով ու որդեգրած քաղաքականությամբ չէ միայն, որ պայմանավորվելու է հայկական պետության ներկան ու ապագան։
Հայաստանի անկախ հանրապետությունը մեր ժողովրդի հավաքական ուժի, աննկուն կամքի և սեփական ապագան կերտելու ինքնիշխան իրավունքի արտահայտությունն է:
Չնայած այսօրվա ծանր վիճակին՝ մենք շարունակում ենք հավատալ մեր հայրենիքի հաղթական, պայծառ ապագային:
Անկախությունը մեզ պարտավորեցնում է հանուն ապագայի վերականգնել մեր արժանապատվությունը, ամրապնդել ազգային ինքնությունը և համախմբվել հանուն Հայաստանի և Արցախի:
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ուժ և միասնականություն, որպեսզի կարողանանք կառուցել այն Հայաստանը, որի մասին երազում էինք 1991 թվականին։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



