Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մենք կարևորում ենք գրքի և ընթերցանության տարածումը․ Ժաննա Անդրեասյան

ОБЩЕСТВО

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են 185 գրող:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  մրցանակակիրներին փառատոնին մասնակցելու և շնորհավորել գրանցած հաջողությունների համար. «Տարեցտարի փառատոնը մեծ թափ է հավաքում, և մենք շատ կարևորում ենք ձեր կատարած աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրը տարբեր զբաղմունքներ, կրթական փորձառություն և դիրք ունի, բայց շարունակում եք ստեղծագործել, գտել եք ձեզ այս ասպարեզում: Մենք կարևորում ենք  գրքի և ընթերցանության տարածումը, որին մեծապես նպաստում է նաև փառատոնը»:

Ժաննա Անդրեասյանը մրցանակակիրներին հորդորել է ներգրավվել նաև նախարարության կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում արվեստագետները հնարավորություն ունեն շփվելու դպրոցականների հետ, խոսելու իրենց գործունեությունից. «Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք ևս լինեք այդ արվեստագետների շարքում: Մենք երեխաների շրջանում ընթերցանությունը խրախուսելու ծրագրեր ունենք, և ժամանակակից գրողների հետ շփումն առավել կոգևորի նրանց»:

Նախարարը նաև նշել է, որ մտադրություն կա հետագայում Գրքի երևանյան փառատոնի մեկ օրն անցկացնել ՀՀ մարզերից որևէ մեկում՝ հնարավորություն տալով ձևավորված մշակույթը և մթնոլորտը հասանելի դարձնել նաև մարզերում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ունենան շարունակություն. բեմադրվեն թատրոններում, որոնք կնպաստեն գրական ստեղծագործությունների հանրայնացմանը:

Ժաննա Անդրեասյանը ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին: 

Հանդիպման մասնակիցները կիսվել են փառատոնի անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով, ինչպես նաև հանդես են եկել գրական, թատերական ոլորտների բարեփոխման առաջարկություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը (20-40 % պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի փակման օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, հայտնի են դարձել գրական մրցույթի հաղթողները:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի հաղթողներն են «Դրամատուրգիա» անվանակարգում Վահագն Դաբաղյանը, «Պոեզիա» անվանակարգում Ռազմիկ Գրիգորյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում Մարիամ Հերգնյանը, «Արձակ» անվանակարգում Հրաչյա Մանուկյանը: Հատուկ մրցանակի է արժանացել Արամ Ավետիսը:

Նշենք նաև, որ Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ընթացքում անցկացվել են 32 միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: Այս տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30.000 այցելու, վաճառվել է 12.000 գիրք, փառատոնի օրերին փառատոնի ինստագրամյան էջի այցելուների թիվը մեծապես աճել է։

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»