Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մեքսիկա՝ Չյապաս նահանգի ստեղծման օր, Նիկարագուա՝ Ազգային օր՝ ի պատիվ Սան-Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:

1862– ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի առաջին հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։

1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):

1909– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։

1918-Բաքուն գրավվել է Կովկասյան իսլամական բանակի կողմից, որին հետևել են օսմանյան բանակի և ադրբեջանցիների կողմից իրականացված եռօրյա հայկական ջարդերը:

1919– ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։

1920-Երևան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից, թույլատրել խորհրդային զորքերին անցնել Հայաստանով և միանալ Մուստաֆա Քեմալի բանակին և հարևանների հետ տարածքային վեճերը լուծել Խորհրդային Ռուսաստանի միջնորդությամբ:

1920 - ծնվել է բանասեր, պատմաբան, գրականագետ Գևորգ Աբգարյանը:

1939– վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։

1948- ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է Հայաստան հայրենադարձության գործընթացը։

1958- շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։

1965-ծնվել է գեներալ-մայոր Լյովա Մնացականյանը:

1984 – վախճանվել է տնտեսագետ, ակադեմիկոս Տիգրան Խաչատուրովը:

1991-ստեղծվել է «Համազգային» թատրոնը:

1994 - վախճանվել է նկարիչ և հասարակական գործիչ Սեյրան Խաթլամաջյանը:

2007-MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել «Ղ֊-տելեկոմ» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը, ինչպես նաև համաձայնել է առաջիկա 5 տարվա ընթացքում գնել բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

2010-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։

2012-Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2016-Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

2017-Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

2022- Հայաստանի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե փաստաթուղթ է ստորագրելու: Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել Ազգային ժողովի դիմաց և պահանջել նրա հրաժարականը, որից հետո նա «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել։

ԱՇԽԱՐՀ

81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:

786 - Աբբասիդների խալիֆաթի կառավարող է դարձել Հարուն ալ-Ռաշիդը:

1321– վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։

1522 –ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի, Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:

1638 –վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:

1752 - Բրիտանական Կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։

1760 –ծնվել է ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան Լուիջի Քերուբինին:

1812 –Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել:

1829– Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։

1851- վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը: 1864- ծնվել է բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ լորդ Ռոբերտ Սեսիլը:

1867 – լույս է տեսել Կառլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1911-մահափորձի հետևանքով մահացու վիրավորվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:

1917 –Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն:

1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է բալետի ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը:

1939 –ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած VS-300 ուղղաթիռը:

1965- ծնվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

1984 –վախճանվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:

1994– տեղի է ունեցել «Լեոն» ֆիլմի պրեմիերան։

1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին անդամակցել են ՄԱԿ-ին:

2003- անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:

2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձինք։

2010 –Ֆրանսիայի Սենատը հաստատել է օրենք, համաձայն որի, կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա և նիկաբ կրել:

2011 – վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»