Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Աշնանը Հայաստանում նոր հանրահավաքներ են սպասվում. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Աշնանը Հայաստանում նոր հանրահավաքներ են սպասվում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում կրկին սոցիալական բունտ է սպասվում, հանրահավաքները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 22-ից հետո։ Այս մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Որքան գիտեմ, սեպտեմբերի վերջին՝ 22-ին, Մարզահամերգային համալիրում արդեն իսկ նախատեսված է քաղաքացիների զանգվածային հավաք», -ասել է պատգամավորը։ Նրա խոսքով, ընդդիմությունը հույս ունի, որ դրանք կլինեն «շատ զանգվածային իրադարձություններ»։ Միաժամանակ, պատասխանելով հարցին, թե ո՞վ կարող է ղեկավարել հանրահավաքները, պատգամավորը նշել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունը: Նրա շարժումը կոչվում էր «Տավուշը՝ հանուն Հայրենիքի», և նա նախկինում Հայաստանի մայրաքաղաքում հարյուրհազարանոց հանրահավաքներ է իրականացրել։ Երկրի բնակիչների դժգոհության առանցքային պատճառը տարածքային զիջումներն են։ Շատերն են դժգոհ Նիկոլ Փաշինյանից, ինչը մեծապես պայմանավորված է Ղարաբաղյան ուղղությամբ նրա աղետալի գործողություններով։

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի օտարերկրյա տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի վարիչ Դմիտրի Սիդորովի խոսքով, հայ հասարակությունը շարունակում է մնալ խիստ բևեռացված, և բողոքի ներուժը բավականին մեծ է, քանի որ գործող իշխանություններն իրենց որոշումներով բորբոքել են ընդդիմադիր տրամադրություններ։ «Բնակչությունը չափազանց ցավոտ է ընկալում Լեռնային Ղարաբաղում պարտությունը, Ադրբեջանին տարածքներ հանձնելու որոշումը, Սահմանադրության փոփոխության հարցը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման պայմանները։ Վերքերը դեռ թարմ են։ Ավելին, Հայաստանի ներկայիս իշխանությունները, փորձելով բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, փորձում են վերաշարադրել սեփական ժողովրդի պատմությունը և դրանից ջնջել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունները։ Եկեղեցին, որն այժմ գտնվում է իշխանությունների ճնշման տակ, ակտիվ մասնակցություն ունի ընդդիմության բողոքի ակցիաներին։ Իսկ Եկեղեցին պատմականորեն շատ կարևոր դեր է խաղում հայ հասարակության կյանքում։ Այդ գործոնների համակցությունն էլ պայմանավորում է Հայաստանում բողոքի ներուժի պահպանումը»,- ընդգծել է նա։

Բացի այդ, բողոքի ներուժի աճի վրա ազդում է Հայաստանը աշխարհաքաղաքականորեն վերակողմնորոշելու փորձը դեպի Արևմուտք, մասնավորապես՝ Եվրամիություն։

«Սա միակ գործոնը չէ, բայց գլխավորներից մեկն է։ Ես ընդունում եմ, որ դա, իհարկե, կապված է Փաշինյանի արտաքին քաղաքականության հետ, քանի որ դա ոչ մի կերպ չի համընկնում հայկական դիրքորոշման ավանդական բնութագրերի հետ,- iz.ru-ին ասել է քաղաքագետ Իքբալ Դյուրրեն,- շատերը համաձայն չեն բացահայտ արևմտամետ դիրքորոշման հետ։ Շատերը չեն հասկանում Փաշինյանի տեսակետները՝ կապված խաղաղ բանակցությունների հետ, մարդիկ կարծում են, որ նա գնում է լուրջ զիջումների, որոնք անսովոր են հայկական ավանդական քաղաքականության համար: Թվում է, թե նրա արածներից շատերը բխում են ոչ թե հասարակության իրավիճակի ընդհանուր ըմբռնումից, այլ պարզապես անձնական և մերձավորների նպատակահարմարության պատճառներով են»:

Ի դեպ, սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Եվրամիությունը երկխոսություն են սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների սառնության և ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության սառեցման ֆոնին։ Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ հարգում է Հայաստանի և ԵՄ-ի փոխգործակցությունը, սակայն կարևոր է, որ դա չլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին։

Մոսկվայի և Երևանի միջև լարված հարաբերությունների ֆոնին ոչ պետական կառույցները կարող են ավելի ու ավելի կարևոր դեր խաղալ երկու երկրների միջև կապերի պահպանման գործում։ Այստեղ կենտրոնական դեր կարող են ունենալ Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները։ «Երկու եկեղեցիներն էլ պետք է սատարեն միմյանց երկու ժողովուրդների և երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերություններ պահպանելու համար,- iz.ru-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապանյանը,- մենք աղոթում ենք, որ այս ճգնաժամը ազդակ լինի»:

Միաժամանակ, արքեպիսկոպոսը նշել է, որ այժմ հասարակական-քաղաքական կյանքում Հայ եկեղեցու ազդեցության աճ է նկատվում։ «Կարծում եմ՝ այն ավելանում է, քանի որ եկեղեցին իրեն դրսևորել է որպես օբյեկտիվ կողմ այս բողոքի ցույցերի և այս բոլոր ժողովրդական հուզումների մեջ», - ասել է արքեպիսկոպոսը: Վեհափառը նաև նշել է, որ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման վրա։ Այնուամենայնիվ, նրա ղեկավար Բագրատ Գալստանյանը շարունակում է իր հասարակական-քաղաքական գործունեությունը։

«2022 թվականից եկեղեցական կառույցներն ավելի շատ են ներգրավվել քաղաքական կյանքում, քանի որ իշխանություններն իրականում պահանջում էին, որ նրանք որոշեն իրենց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ,- iz.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի կրոնի և հասարակության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ռոման Լունկինը,- Վրաստանում ևս մեծացել է եկեղեցու հասարակականքաղաքական դերը, վերջին շրջանում վրացի հոգևորականներն ավելի ակտիվ են ներգրավվում տեղի ունեցող քաղաքական երթերին և իրադարձություններին»։

Սակայն փորձագիտական հանրությունը կարծում է, որ այս փուլում Հայաստանի ընդդիմությունը դժվար թե կարողանա լրջորեն ազդել երկրի իշխանության վրա։ Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում նշել է, որ ներկայիս բողոքի ակցիաները այնքան լայն չեն, որ հնարավոր լինի հանրապետությունում իշխանափոխություն իրականացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта