Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ճարպիկ երեխա էր: Ընկերասեր էր, անգամ հարևանները հաճախ էին ասում՝ ուզում ենք, որ մեր երեխաները Գորիսի հետ շփվեն: Հինգ տարեկանից սպորտի է հաճախել, տարբեր մարզաձևերով զբաղվել: Ուժեղ տղա էր Գորիսս, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի: Դպրոցում լավ էր սովորում: Պատմություն առարկան էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պապիկի անունը կրող Գորիսի մայրիկը՝ տիկին Նազիկը:

Դպրոցից հետո Գորիսն ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում, այն կիսատ է թողել և մեկնել պարտադիր զինվորական ծառայության: «Կարող էր քոլեջն ավարտել, նոր մեկնել ծառայության, բայց զինկոմիսարիատ էր գնացել, ասել, որ ցանկանում է ընկերների հետ բանակ գնալ: Շտապում էր այդ հարցում՝ անպայման պետք է ծառայեմ բանակում: Զրույցների ժամանակ ասում էր՝ մա՛մ, իմ թղթերով, որ բանակից գամ, կարող եմ ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ: Ուզում էր կրթությունը շարունակել, որպեսզի հետագայում երեխաներին կրթի, անգամ սեփական մարզադպրոց բացելու մասին էր խոսում: Մեր շրջապատում բոլոր երեխաներին հավաքում էր, «ստիպում», որ պարապեն: Գորիսը սպորտով էր ապրում ու իր բոլոր նպատակներն էլ դրա հետ էին կապված»: Գորիսը Հայկական բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 8-ին: Սկզբում ծառայել է Էջմիածնում, հմտացել սակրավորի մասնագիտացման մեջ, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Ասկերան: Գորիսը հսկում էր Ակնայի (Աղդամ) դիրքերը: Նա հետախույզ էր:

«Գորիսս սիրով է ծառայել: Էջմիածնից շնորհակալական նամակ եմ ստացել՝ իր լավ ծառայության, վարքի մասին գնահատանքով: Ծնողին դրանից ավելի ոչինչ պետք չէր, կարևորը՝ իմանար, որ իր որդու մոտ ամեն ինչ կարգին է: Ասկերանում ծառայելու ժամանակ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշան ու պատվոգիր է ստացել: Լավ է ծառայել իմ տղան: Երբեք ինձ նեղություն չի տվել, որևէ բան կամ գումար չի խնդրել, չնայած իմ հանգստության համար միշտ էլ իրեն ինչ-որ բան ուղարկել եմ: Միշտ ասում էր՝ մե՛րս, թոշակ եմ ստանում, ինձ գումար պետք չի»:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեկտեմբերին տասն օրով արձակուրդ էր եկել, այդ ժամանակ արդեն Ղարաբաղում էր ծառայում: Իմ ծննդյան օրն ինձ հետ է դիմավորել: Այդ տասն օրվա մեջ այնքան ենք իրար գրկած նկարվել: Կարծես կանխազգացում ունենար, որ վերջին անգամ ենք իրար հետ:

Համավարակի ժամանակ իրենք հինգ ամիս դիրքերում են եղել, պատեր շարել, բայց ինձ ոչինչ չի ասել: Դա արդեն վերադարձողներն են պատմում: Սեպտեմբերի 25ին՝ քրոջ տղայի ծննդյան օրն էր զանգահարել ու ասել, որ այդքան ժամանակ դիրքերում են եղել: Բնական է, որ շատ բան հստակ չէր խոսում հեռախոսով, բայց ասաց՝ Դավիթիս ծնունդին գալու եմ մեր դիրքեր: Իրեն անընդհատ ասում էի՝ գոնե մեկ անգամ գամ Ղարաբաղ, բայց թույլ չէր տալիս, որ ինձ համար նեղություն չլինի: Սեպտեմբերի կեսերին ասաց՝ դու մի արի, մա՛մ, բայց իմ հագուստն ուղարկի: Շորերի հետ միասին իրեն ամեն ինչ ուղարկեցի»:

Սեպտեմբերի 27-ին Գորիսի քույրիկի ծննդյան օր է: «Գորիսս անընդհատ զանգել էր, բայց աղջիկս զանգը չէր նկատել: Ես էլ աշխատավայր հասա ու իմացա, որ պատերազմ է սկսվել: Նույն երեկոյան, ի վերջո, Գորիսս կարողանում է քույրիկի հետ զրուցել, շնորհավորել՝ Մա՛ր, մորս լավ կնայեք: Աղջիկս ասաց այդ զրույցի մասին, հետո նեղսրտեց՝ մա՛մ, իզուր քեզ պատմեցի: Գորիսիս հետ խոսելիս ցույց չտվեցի, որ տեղյակ եմ իր և քրոջ զրույցից, ու թե ինչ է ասել նրան»:

Գորիսի զանգերը մարտի դաշտից մշտական են եղել: «Ամեն օր զանգում էր, եթե ստացվում էր, անգամ օրվա մեջ երկու անգամ: Երկուսիս համար էլ կարևորն իրար ձայնը լսելն էր: «Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ»: Բայց իրենք Ակնայի դիրքերում են եղել, կոնկրետ գործողություններ են կատարել: Շատ հետո ենք իր կատարածի մասին իմացել ու արդեն ոչ իրենից: Մեր վերջին զրույցը հոկտեմբերի 11-ին էր: Հոկտեմբերի 12-ին էլ չզանգեց, նույն գիշերն իմ տղային բերեցին»:

Գորիսը զոհվել է հոկտեմբերի 12-ին: «Ասկերանից տեղափոխվել էր Հադրութ, մեզ ասացին, որ իրենց ամբողջ խումբը սեփական ստորագրությամբ տեղափոխվել է այնտեղ: Ես դրա մասին ոչինչ չգիտեի: Իրենց խումբը գիշերը կոնկրետ գործողություններ է կատարել, վերջացրել առաջադրանքը: Ասում են, որ տղաները նստելիս են եղել «ուրալները», մի մասն արդեն մեքենայի մեջ է եղել, մյուսները՝ դրսում, երբ ԱԹՍ-ն հարվածել է: Բոլորը զոհվել են: Ես գոնե կարողացա տեսնել իմ տղային, չգիտեմ, թե ով է այն բարի մարդը, որը նրան դուրս է բերել, որ Գորիսս հենց նույն օրը տուն է հասել: Հիմա դա էլ է սփոփանք դարձել»:

Տիկին Նազիկն իր մեջ ուժ է գտել պատմելու որդու մասին նաև գրքերի միջոցով: Հեղինակել է «Մոր զրույցը հերոս որդու հետ» գիրքը: Շուտով նաև երկրորդ գիրքը լույս կտեսնի: Ասում է՝ այս ընթացքում փորձել է վերհիշել որդու հետ կապված ամեն մանրուք և թղթին հանձնել: Նրա խոսքով, այդ գիրքը պետք է շատերի տանը լինի, որ նրանք հնարավորություն ունենան ճանաչել Գորիսին:

Գորիսը երկու քրոջ կրտսեր եղբայրն է: «Վեց թոռ ունեմ, ինձ ասում են՝ սփոփվիր թոռներով, բայց ամեն մեկն իր տեղն ունի: Թող իմ աղջիկներն ու թոռներն առողջ լինեն, երջանիկ, այո՛, իրենք իմ ուժն են, բայց ոչ ոք Գորիսիս բացը չի լրացնի: Տղա թոռներիս մեջ Գորիսիս նմանությունն եմ տեսնում: Դավիթս, օրինակ՝ քեռու նման ճարպիկ է:

Հիմա ապրում եմ Գորիսիս ապրեցնելու համար: Իր ծննդյան օրը գնում եմ դպրոց ու բոլոր աշակերտներին քաղցրավենիք բաժանում: Որքան ապրեմ, դա անելու եմ: Իմ աղջիկների համար եմ փորձում ուժեղ լինել: Եթե իմ ցանկությամբ լիներ, չէի ուզենա ապրել, բայց Աստված որքան կյանք է տվել, պետք է ապրեմ»:

Հ. Գ. - Գորիս Հովսեփյանը (Վարագյան) Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդի գերեզմանատանը: Դպրոցում, որտեղ սովորել է Գորիսը, նրա անունով ռազմագիտության դասարանն է անվանակոչվել: Գորիսի համագյուղացիները սեփական ջանքերով ու միջոցներով արծվի տեսքով հուշարձան են կառուցել նրա հիշատակին: Ամեն տարի կազմակերպվում է նաև Գորիս Հովսեփյանի հուշամրցաշար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт