Ереван, 27.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Չկա ռիսկ, չկա հաջողություն». կայացավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան. երեկոյի հույզերն ու հայտնի հյուրերը

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Երբ սկսում եմ որևէ գործ, կասկածն այդտեղ տեղ չունի: Երբ արդեն ճանապարհին եմ, կասկած չեմ ապրում, իմ կյանքի փորձով կասեմ, որ դա միայն խանգարում է գործին: Միայն 1 անգամ, երբ Գյումրու նկարահանումների ժամանակ պետք է 75 սմ ծանրաքարերի վրա թռչեի, ես Աստծուն խնդրեցի, որ, եթե 3 հնարավորություն ունեմ կյանքում բան խնդրելու, խնդրում եմ այնպես արա, որ ծունկս չկոտրեմ և նկարահանումները կանգ չառնեն»,- Ֆիլմի պրեմիերայից առաջ անկեղծացավ Աննա Մաքսիմը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երկար սպասված՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին պատմող ֆիլմում ներգրավված են հայտնի արտիստներ՝ Արտաշես Ալեքսանյանը, Սոս Ջանիբեկյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանն ու այլք: Պրեմիերայի հետաքրքիր դրվագներեն ու դերասանների հետ զրույցներն առանձնացրել է Tert.am Life-ը:

 «Թիմին ստել ու ասել, գումար կա, սկսում ենք՝ մեծ ռիսկայնություն էր». Աննա Մաքսիմ

«Առողջությունից թանկ ոչինչ չկա, բայց ինչպես իմ հերոսուհին է ապացուցել՝ ամեն բան հաղթահարելի է...

Ծանրաձողը բարձրացնելն ավելի հեշտ էր, քան Գյումրու բարբառով խոսելը:

Չեմ ուզում դրոշակ սարքել բոլոր այն տառապանքները, որոնց միջով անցել եմ, բայց արդեն ունենալով սպորտային տվյալներ, գալ մի կետի հասնել, ու հասկանալ, որ գումար դեռ չկա, թիմին ստել ու ասել, գումար կա, սկսում ենք՝ մեծ ռիսկայնություն էր, բայց որտեղ չկա ռիսկ, չկա հաջողություն:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ եղան այս գաղափարին, շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ վստահեցիին ու կանգնեցին մեր կողքին, առանց նրանց աջակցման հնրարավոր չէր լինի կյանքի կոչել այս նախագիծը:

Ֆիլմի բյուջեն մոտավոր 150 միլիոն է, այն պարագայում, երբ այստեղ նստած դերասանները շատ մեծ քայլեր արեցին իմ հանդեպ՝ որպես ստեղծագործողի, գիտակցելով, որ ես այս նախագիծը կոմերցիոն նպատակով չեմ իրականացրել:

Գեղարվեստական արժեք ստանալու համար դերասանական նման աստղաբույլ էր հարկավոր: Երբ դերասանների ընտրությունը տեղի էր ունենում, ինձ անընդհատ հարցնում էին՝ չե՞ս վախենում շուրջդ այդքան կայացած դերասաններ հավաքել, իրենց ֆոնին կարող ես չերևալ:

Շնորհակալ եմ գործընկերներիս, բացի   նրանից, որ ամեն մեկը իր կերպարում փայլատակեց, այլև օգնեց, որ ես կարողանամ իմ շատ պատասխանատու դերակատարումն իրականացնել: Դերասանների ընտրությունը չի առաջնոդրրվել միայն հայտնիությամբ, այլև տաղանդով: Բացի այդ, սա մի պատմություն է, որն իսկապես ցանկալի էր, որ լավագույն դերասանները մասնակցերին: Ընտրությունը կատարել եմ անձամբ, Նազիկի հետ խորհրդակցելով:

 «Մարզումների ընթացքում մտածում էի՝ գուցե դադարեցվեն մարզումները և չլինի ֆիլմը». Նազիկ Ավդալյան

Մի քանի անգամ առաջարկ ստացել եմ իմ մասին ֆիլմ նկարահանելու, առաջարկները մերժել եմ: Աննայի հետ, առաջին անգամ, երբ 3 ժամ զրույց ունեցանք,  ՛և իր մոտեցումը հարցերին, և՛ իր պատկերացումներն այս ամենի շուրջ շատ լուրջ էր ու ինձ հավատ ներշնչեց: Ես հենց սկզբում ասացի, որ ծանրաձողը բարձրացնելը, մարզիկի մասին ֆիլմ նկարելը հեշտ չէ: Մարզումների ընթացքում կասկածում էի, մտածում՝ գուցե դադարեցվեն  մարզումները և չլինի ֆիլմը, բայց, ուրեմն պետք է լիներ: Աննան էլ բնավորությամբ ուժեղ է և հավատն ընթացքում ավելի ամրապնդվեց:

 «Եզի նման աշխատեց, որ այսօր տեսնեք սայլի քաշած արդյունքը». Արտաշես Ալեքսանյան

Մենք չենք գիտակցում ինչ լեգենդի հետ գործ ունենք, որովհետև նրա՝ Նազիկ Ավդալյանի օրինակը համամարդկային է: Մարդկային սիրո, էմոցիաների խնդիր է բարձրացնում ֆիլմը: Եթե մեծ սեր չունենաս, չես հասնի նպատակիդ:

Լուսահոգի Սոս Սարգսյանն ասում էր՝ եզի նման աշխատեց, քաշեց էդ սայլը, որ այսօր տեսնեք այդ քաշած սայլի արդյունքը: Դրա համար, ես կոչ եմ անում բոլոր երիտասարդ դերասաններին, եթե ուզում են դառնալ արտիստ, պետք է նմանվեն Աննային: 

«Ֆիլմը չհանձնվող կնոջ մասին է». Սոս Ջանիբեկյան

Այս ֆիմում նկարահանվելը առանձնանում է իմ խաղացած բոլոր մյուս դերերից նրանով, որ իմ սիրած ժանրերից մեկն է և իրական դեպքերի հիման վրա կենսագրական ֆիլմ է: Պատմությունն ինքնին առանձնանում է, սցենարն եմ շատ հավանել:

Բացի այդ, կնոջ այդ տեսակը ներկայացնելով հասարակությանը շատ կարևոր է: Ֆիլմը չհանձնվող կնոջ մասին է, ոչ թե կարիերիստ, այլ կնոջ, ով հետևում է իր առաքելությանը:

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным