Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հեպատոցելուլյար կարցինոմա․ վաղ հայտնաբերումը բուժման գրավականն է

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերը՝ լյարդի քաղցկեղի կամ հեպատոցելուլյար կարցինոմայի (ՀՑԿ) իրազեկման ամիսն է։ Այդ առիթով NEWS.am Medicine-ը ներկայացնում է այդ հիվանդության մասին հիմնական ամենակարևոր տեղեկությունները՝ ո՞րն է հիմնական վտանգը և ինչպես կանխարգելել։ Ըստ այդմ՝ ամենակարևորը, ինչպես և բոլոր քաղցկեղային հիվանդությունների դեպքում՝ վաղ հայտնաբերումն է։

Ի՞նչ է լյարդի քաղցկեղը  և ինչու է այն առաջանում:

Լյարդի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը զարգանում է լյարդի բջիջներից: Աշխարհում այն ըստ հիվանդացության 6-րդ տեղում է, իսկ մահացությամբ՝ 4-րդ։Լյարդի քաղցկեղի 75-85% կազմում է հեպատոցելուլյար կարցինոման (ՀՑԿ)1։ Հաստատվել է, որ տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք2։ ՀՑԿ–ն հիմնականում զարգանում է այն մարդկանց մոտ,  որոնք արդեն ունեն լյարդի լուրջ հիվանդություն:

ՀՑԿ-ի ռիսկի գործոններն են

  • Լյարդի ցիռոզը
  • В և С քրոնիկական վիրուսային հեպատիտները
  • Աուտոիմուն հեպատիտը
  • Հեմոխրոմոցիտոզը
  • Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը
  • Լյարդի տոքսիկ ախտահարումը
  • Ալֆա 1 անտիտրիպսինի դեֆիցիտը
  • Ալկոհոլի և նարկոտիկների չարաշահումը
  • Ստերոիդներով բուժումը
  • Մետաբոլիկ սինդրոմը (ճարպակալումը, շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտոնիան)

Միայն 10% դեպքերում է լյարդի քաղցկեղը զարգանում առողջ օրգանում։

Որո՞նք են լյարդի քաղցկեղի դժվար հայտնաբերման պատճառները:

Հիվանդությունը վաղ փուլում չունի հստակ ախտանշաններ․ այն գանգատները, որոնք մարդը ունենում է, հեշտությամբ կարելի է վերագրել լյարդի նախկինում առկա խնդիրներին: Արդյունքում ճշգրիտ ախտորոշումը տեղի է ունենում ուշ, երբ ​​բուժումն այլևս հնարավոր չէ։ Ուշ ախտորոշումը լյարդի քաղցկեղից բարձր մահացության պատճառն է4:

Մինչդեռ շատ վաղ փուլում հայտնաբերման դեպքում, երբ ուռուցքը կարող է ամբողջությամբ հեռացվել, հնգամյա ապրելիությունը հասնում է 80-90% 5:

Լյարդի քաղցկեղի սկրինինգ

Առաջին փուլը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ուռուցքը ռիսկային խմբի մոտ  նույնիսկ գանգատների իսպառ բացակայության դեպքում, սկրինինգն է։

Լյարդի քաղցկեղի հայտնաբերման համար խորհուրդ է տրվում 6 ամիսը մեկ կատարել հետևյալ հետազոտությունները.

  • լյարդի և ռետրոպերիտոնեումի ուլտրաձայնային հետազոտություն;
  • արյան ստուգում ուռուցքային մարկեր ալֆա-ֆետոպրոտեինի (AFP) համար 6.

Ալֆա-ֆետոպրոտեինի անալիզը համարվում է դրական, եթե ցուցանիշը բարձր է 100 նգ/մլ կամ ամսեկան ավելացումը կազմում է 7նգ/մլ ավելի (ըստ երեք իրար հաջորդող ամիսների հետազոտության)։

Պետք է հիշել, որ ալֆա-ֆետոպրոտեինի ցուցանիշը կարող է բարձրանալ նաև այլ հիվանդությունների և վիճակների ժամանակ։ Այդ պատճառով ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակը պետք է գնահատել ի լրումն մյուս ցուցանիշների։

Եթե ​​սկրինինգը ցույց է տալիս փոփոխություններ, հետագա հետազոտությունը ներառում է տարբեր պրոֆիլների մասնագետների՝ հեպատոլոգ, ուռուցքաբան, ռադիոլոգ, մորֆոլոգ խորհրդատվություն։

Եթե ​​ուլտրաձայնային հետազոտության ժամանակ լյարդում հայտնաբերվում է որևէ գոյացություն, իսկ արյան մեջ ՝ բարձր մակարդակի AFP, ապա պացիենտը ուղարկվում է ախտորոշման հաջորդ փուլ: Դա լյարդի և որովայնի ճառագայթային հետազոտություններն են․ համակարգչային շերտագրում (CT-ՀՇ)՝ կոնտրաստով և/կամ մագնիսական ռեզոնանսային շերտագրում (MRI-ՄՌՇ)՝ կոնտրաստով։ Կոնտրաստային նյութը օգնում է ավելի լավ տեսնել լյարդի կառուցվածքը և հայտնաբերել նույնիսկ չափերով 2 սմ-ից պակաս ուռուցքները:

Երբեմն միայն ՀՇ/ՄՌՇ-ն բավական է ՀՑԿ ախտորոշելու համար. երբ ցիռոտիկ լյարդում հայտնաբերվում են քաղցկեղին բնորոշ նշաններով հանգույցներ4։ Այս առումով, ռադիոլոգի դերը հիվանդության ախտորոշման հարցում դժվար է գերագնահատել:

Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ ախտորոշումը անհասկանալի է, օրինակ.
ՀՇ/ՄՌՇ-ն ցույց է տալիս կասկածելի զանգված լյարդում՝ առանց ցիռոզի, հայտնաբերված հանգույցը չունի քաղցկեղին բոլոր բնորոշ ռադիոլոգիական նշանները4: Նման դեպքերում ուռուցքաբանը կատարում է բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողության ներքո ասեղով վերցնում է լյարդի հյուսվածքի կտոր և ուղարկում հետազոտության։

Մորֆոլոգը մանրադիտակով ուսումնասիրում է ստացված նյութը և տալիս է եզրակացություն ՝ արդյոք հյուսվածքը չարորակ է։ Բացի այդ մորֆոլոգներն կարող են կատարել իմունոհիստոքիմիական հետազոտություններ: Դա թույլ է տալիս ճշգրիտ որոշել ուռուցքի տեսակը և նույնիսկ գնահատել բուժման կանխատեսումը։

Մետաստազների առկայությունը որոշելու համար կատարվում է կրծքավանդակի, որովայնի և կոնքի ՀՇ։ Կարող է պահանջվել նաև գլխուղեղի ՀՇ սկան կամ ՄՌՇ4:

Քանի որ լյարդի քաղցկեղն առավել հաճախ զարգանում է քրոնիկ հիվանդության ֆոնի վրա, շատ կարևոր է ոչ միայն գնահատել ուռուցքի չափը, այլ նաև՝ լյարդի ընդհանուր վիճակը և ֆունկցիան, հիմքում ընկած հիվանդության ծանրությունը (ցիռոզ, հեպատիտ, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային դիստրոֆիա):

Հեպատոլոգը հետազոտում է լյարդի ֆունկցիան և նշանակում է հետազոտություն վիրուսային հեպատիտ B-ի և C-ի համար, եթե նման ախտորոշում ավելի վաղ չի արվել: Շատ կարևոր է ուղեկցող հիվանդությունների բուժումը: Օրինակ, քաղցկեղով հիվանդների մոտ հեպատիտ B-ի հակավիրուսային բուժումը կարող է հանգեցնել լյարդի ֆունկցիայի և կանխատեսման զգալի բարելավմանը4:

Հեպատոլոգները գնահատում են լյարդի ֆունկցիան Child-Pugh սանդղակով, որը ներառում է արյան լաբորատոր ցուցանիշները և նյարդային համակարգի ախտանիշները, ինչպես նաև որովայնի խոռոչում հեղուկի կուտակման նշանները: Այս գնահատումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ընտրել բուժման օպտիմալ մոտեցումը, կանխատեսել, թե պացիենտը ինչպես կտանի թերապիան և ինչ միջոցներ կպահանջվեն լյարդի ֆունկցիան պահպանելու համար4:

ՀՑԿ-ի և լյարդի ցիռոզի հնարավոր բարդություններից մեկը պորտալ հիպերտենզիան է: Դա դռներակի համակարգում ճնշման բարձրացման համախտանիշ է, որն առաջանում է պորտալ անոթներում, լյարդային երակներում և ստորին սիներակում արյան հոսքի խախտման պատճառով։ Պորտալ երակում ճնշման բարձրացումը հանգեցնում է կերակրափողի և ստամոքսի երակների վարիկոզ լայնացման և արյունահոսության վտանգի։ Այս վիճակը ժամանակին բացահայտելու և միջոցներ ձեռնարկելու համար լյարդի քաղցկեղի ախտորոշումը լրացվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայով։ Սա էնդոսկոպիկ հետազոտություն է, որը օպտիկայի միջոցով թույլ է տալիս հետազոտել կերակրափողի, ստամոքսի և աղիների լորձաթաղանթները4։

Այսպիսով՝

Մի անտեսեք լյարդի սկրինինգը, եթե դուք ունեք որևէ ռիսկի գործոն՝ հատկապես լայն տարածում ունեցող վիրուսային հեպատիտ կամ մետաբոլիկ սինդրոմ՝ լյարդի ախտահարումով։

Ըստ միջազգային ուղեցույցների լյարդի սկրինինգը (լյարդի ուլտրաձայնային հետազոտություն ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի հետազոտությամբ կամ առանց դրա) պետք է անցնել վեց ամիսը մեկ։

Սկրինինգը օգնում է հայտնաբերել լյարդի քաղցկեղը վաղ փուլում և նշանակել համապատասխան բուժում։

Վաղ հայտնաբերումը ՝ արդյունավետ բուժման գրավականն է։

Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам Армении