Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սկանդալ՝ «Մայրենի 3» դասագրքի շուրջ․ ինչ է պարզաբանում հեղինակը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջի լուսանկարը, որտեղ Հայաստանի դրոշն է՝ վերևում կրակ, ինչը լայն քննարկումների ու քննադատությունների է արժանացել:

Tert.am-ի հետ զրույցում դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը հայտնել է, որ ի սկզբանե իրենց կողմից նախատեսված է եղել այլ տարբերակ, և նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ:

«Մեր ուղարկածը տարբերվում է տպագրվածից: Նախկինում շատ լավ պրակտիկա կար. երբ գիրքը տպագրվում էր, մեկ օրինակ ուղարկում էին հեղինակներին, որոնք նայում էին, եթե ամեն ինչ ճիշտ էր լինում, ստորագրում էին: Հիմա, ցավոք սրտի, այդ պրակտիկան վերացել է, ինչը հաճախ թյուրիմացությունների է հանգեցնում: Ես չեմ տեսել տպագրված տարբերակը, ինչ-որ ծրագրի խափանման պատճառով էջերի տեղերը փոխվել են, տպարանում դա չեն նկատել ու այդպես տպագրվել է: Չեմ կարծում, որ այդտեղ որևէ միտում կա, անիմաստ եմ համարում կարծիքները, որ «Անտարես»-ից որևէ մեկը պետք է նման բան աներ։ Պարզ է, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է»,- ասաց Սարգսյանը:

Հարցին՝ անհրաժեշտություն տեսնո՞ւմ է հետ կանչել դասագրքերի տպաքանակը, Սարգսյանը նշեց.

«Չեմ կարծում, որ դա որևէ բան կփոխի, մանավանդ, որ կարելի է ստացվածը տարբեր կերպ մեկնաբանել: Այն բնականաբար իմ սրտով չէ, կուզենայի, որ իմ ներկայացրած տարբերակով հրատարակվեր, բայց հիմա նախարարությունը և «Անտարես»-ը տեղյակ են այդ ամենից, իրենք ինչպես որոշեն, այդպես էլ կանեն։ Այս պահին չունեմ որևէ առաջարկ, որը կարող է շտկել իրավիճակը»:

Անդրադառնալով դասագրքի շուրջ առաջացած քննադատություններին՝ հեղինակն ընդգծեց.
«Խնդիրն այն է, որ մարդիկ, հասկանալի պատճառներով, մի տեսակ չարացած են, ու այդ չարությունը որևէ տեղ պարպելու հնարավորություն է տրվել: Գտնում են ինչ-որ ծիծաղելի նշաններ, օրինակ՝ ձեռքսեղմման նշանը, որը ես 30 տարի շարունակ օգտագործել եմ «Այբբենարան»-ում և որը տպագրվել է տասնյակ հազար տպաքանակներով: Եթե մարդիկ ցանկանում են մի բան գտնել, միևնույն է գտնում են: Ասում են՝ ինչո՞ւ կազմի վրա չկա Մասիս սարը, Աստղադիտարանի մասին նյութ կա, Աստղադիտարանն էլ գտնվում է Արագածի լանջին, ես Աստղադիտարանը տանեմ տեղադրեմ Մասիսի՞ լանջին։ Անհեթեթ պնդումներ են անում: Կամ գտնում են ծիծաղելի խորհրդանիշներ նկարված դռների վրա, որը շատ պարզ ու հասարակ մեկնություն ունի: Նկարը վերցված է համապատասխան դասից, նկարում պատկերված են խորհրդանշական դռներ, որոնցով անցնում է փոքրիկ հերոսը, առաջին աշխարհում ֆիզիկապես կոփվում է, երկրորդում ապահովվում է նրա մտավոր զարգացումը, երրորդում ձևավորվում է ստեղծագործական, հոգևոր մտածողությունն ու վերջում դուրս է գալիս ավելի զարգացած ու կոփված։ Սա՛ է: Ինչ վերաբերում է կրակին, ջրին, հողին, դրանք սովորական տարերքներ են, որոնք ներկայացված են խորհրդանշական ձևով: Անհեթեթություն է «ձվի մեջ մազ փնտրելը»: Մարդիկ, որոնք ասում են նկարում ես դրոշը վառել եմ, գոնե մեկ անգամ թող բացեն գիրքն ու տեսնեն, թե ինչպիսի նյութեր են ներառված գրքում, ինչ հերոսներ, նշանավոր հայեր են ներկայացված, ինչքան հերոսական էջեր կան, ինչքան հայրենիք կա: Եթե մեկ անգամ թերթեին գիրքը, այդպիսի անհեթեթություններ չէին գրի»:

Վաչագան Սարգսյանի գնահատմամբ՝ դասագիրքը բավականին լավն է, և աշակերտները հաճույքով կաշխատեն դրանով:

«Փոքր կասկած ունեմ, որ այս «շիլաշափոթը» ստեղծեցին մեզ ու մեր դասագիրքը վարկաբեկելու համար, որովհետև այնպիսի մարդիկ սկսեցին գրել այդ մասին, որ ես շատ զարմացա։ Առիթն օգտագործեցին իրենց ցածրակարգ նպատակներին հասնելու ու հեղինակային կազմին վարկաբեկելու համար»,- ասաց հեղինակը:

Նշենք, որ «Անտարես» հրատարակչությունից երեկ մեկնաբանել են, որ խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»