Հալեպում մահապարտը պայթյուն է իրականացրել. կա 23 զոհ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Հալեպ քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով 23 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Լոնդոնում գործող մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը:
Զոհերից շատերը նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են եղել:
Ինչպես հաղորդում են իրավապաշտպանները` պայթյունը տեղի է ունեցել Սուկարի թաղամասի անցակետում, որտեղ վերահսկողություն են սահմանում խմբավորման զինյալները:
Անցակետին մահապարտը մոտեցել է բեռնատարով և գործի դրել պայթուցիկը: Զոհերի թվում 4 խաղաղ քաղաքացի է եղել: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



