Կրասնոյարսկում ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ծրագրային ուսումնավարժանքային թռիչք իրականացնելիս վթարվել է ՄիԳ-31 ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռազմաօդային ուժերի և Կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ համատեղ կործանիչը ուսումնավարժանքային առաջադրանքի մշակման ժամանակ կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում` Կանսկ քաղաքից 40 կմ հեռավորությամբ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը ինքնանետում է իրականացրել և վայրէջք կատարելուց հետո կապի է դուրս եկել:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



