Ինչպե՞ս ճիշտ ընտրել արևային ակնոցներ` ըստ դեմքի ձևի
ЛАЙФՄոտենում է ամառը, ժամանակաշրջան, երբ արևը փայլում է վաղ առավոտնից մինչև ուշ երեկո: Այդ օրերին հարկ է արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանել աչքերը: Ակնոցների ընտրությունը բավականին դժվար գործ է: Դրա համար մենք Ձեզ կտանք մի քանի խորհուրդներ` ինչպես ըստ ձեր դեմքի ձևի ընտրեք ճիշտ ակնոցներ:
1.Կլոր դեմքի համար ընտրեք քառակուսի, անկյունային շրջանակով ակնոցներ:

2.Օվալաձև դեմքին սազում է ցանկացած ձևի ակնոցները: Կարևորն այն է, որ շրջանակը իր լայնությամբ համապատասխանի ձեր դեմքի լայն հատվածին:

3.Քառակուսի դեմքի համար գնեք թեթևակի կլորավուն շրջանակով ակնոցներ:
.jpg)
4.Ուղղնակյունաձև դեմքին սազում են վերևում թեթևակի մուգ ապակիներով, առանց սուր երկարչափական ձևերի ակնոցներ: Ակնոցով պետք է դեմքը «հավասարակշռել և հարթեցնել»:

5.Սրտաձև դեմքին համապատասխանում են քառակուսի շրջանակներով ակնոցներ:

6.Շեղանկյունաձև դեմքին սազում են ցանկացած ձևի ակնոցներ, սակայն պետք է խուսափել ծայրահեղություններից` չափազանց կլորավուն, անկյունային ձևերից: Վերևում թեթևակի մգեցված ապակիներն ավելի գեղեցիկ են նայվում:

7.Եռանկյունաձև դեմքին սազում են վերևում հաստ շրջանակով ակնոցներ: Դրանք հավասարակշռում են դեմքը: Այս տիպի դեմքին համապատասխանում է նաև քառակուսի, անկյունային և վերևում մի քիչ մգեցված ակնոցները:
.jpg)
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



