Տարրական դասարաններում դասագրքերի խնդիր չի լինի․ ԿԳՄՍՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024-2025 ուստարվա համար տարրական դասարանների դասագրքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն օգոստոսի 25-28-ն ընկած ժամանակահատվածում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Պակասող կամ նոր դասագրքերի և տարրական դասարանների տետրերի (1-4) տպագրության համար նախարարությունն ընդհանուր առմամբ ծախսել է 418 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար): Գրքերը տպագրվել են «Անտարես», «Զանգակ-97», «Լաս-Պրինտ», «Լիմուշ», «Տիգրան Մեծ», «Օմեգա պրինտ» հրատարակչությունների կողմից:
Միաժամանակ ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, որ մյուս դասարանների (5-12-րդ) դասագրքերի տպագրությամբ զբաղվում է Դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման և տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը:
Աղբյյուրի տեղեկություններով՝ դասագրքերի պատվերն ուշացել է, ինչի պատճառով որոշ տպարաններ աշխատում են մի քանի հերթափոխով։
Հիշեցնենք, որ 2023-ին 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները ուսումնական տարին սկսեցին առանց նոր դասագրքերի: Այդ դասարաններում ներդրվել էր կրթական նոր չափորոշիչ, իսկ նոր դասագրքերը չէին հասցրել տպագրել ու բաժանել դպրոցներին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



