Կիվիի մուրաբա. Էկզոտիկ ուտելիք՝ ցուրտ եղանակին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մեզանից յուրաքանչյուրի տանը կան ձմեռվա համար նախատեսված մուրաբաներ։ Դա կարող է լինել բոլորիս համար սովորական ազնվամորու, ելակի կամ կեռասի մուրաբան։ Սակայն մենք առաջարկում ենք պատրաստել բավականին անսովոր և էկզոտիկ ուտելիք. Մուրաբա` կիվիից և բանանից։
Այն ոչ միայն շատ համեղ է ստացվում, այլ նաև ունի զմրուխտի գույն։
Բաղադրիչներ.
- 5 կիվի
- 1 բանան
- 1 թեյի գդալ դոնդող
- 220 գրամ շաքար
- Կես կիտրոն
Պատրաստման եղանակը.
1. կտրատված մրգերը լվացեք
2. ավելացրեք շաքարը, դոնդողը և կիտրոնի հյութը
3. դրեք խառնուրդը կրակի վրա և եփեք մոտ 7 րոպե
4. լցրեք ապակե տարաների մեջ
Այն կդառնա սովորական մուրաբայի հրաշալի այլընտրանք։ Բացի այդ, դուք տարվա ցանկացած եղանակին կարող եք ունենալ էկզոտիկ ուտելիք ձեր սեղանին։
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



