Այս կինը շուտով լույս աշխարհ է բերելու միանգամից հինգ երեխա. լուսանկարներ
ФОТО
Wnews.am-ը գրում է.
Դժվար է հատավալ, բայց այս լուսանկարում միանգամից հինգ մարդ է)))
Ավստրալուհի Կիմբերլի Տուչչին, ով արդեն երկու երեխայի մայր է, սպասում է հնգյակի։
Լուսանկարներում նա հղիության 25-րդ շաբաթում է եւ աստվածուհու տեսք ունի։
Լուսանկարիչ Էրին Հոսքինսը ֆոտոպաշարքի մասին պատմում է. «Մենք շատ արագ կազմակերպեցինք ֆոտոշարքը, քանի որ վախենում էինք չհասցնել. չէ որ Քիմը կարող էր հիվանդանոց տեղափոխվել ցանկացած պահի։ Սակայն մեր բախտը բերեց եւ կարողացանք գեղեցիկ մայրամուտի պահին ֆոտոշարքն իրականացնել։ Ապագա մայրիկն ուղղակի փայլում է։ Ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ իրականացնելու նորածինների հետ ֆոտոշարքը»։
Երկու երեխաների մայր Քիմ Տուչչին գրեթե մեկ տարի չէր կարողանում հղիանալ ցանկալի երրորդ երեխայով, հուլիսի վերջին նրան դա հաջողվեց։
Քիմը ֆեյսբուքում Surprised By Five անվամբ էջ է բացել։ «Ես անհանգստանում էի, երբ մտածում էի, որ կարող եմ երկվորյակներ ունենալ, սակայն երբ բժիշկը սկսեց հաշվել մեկ, երկու, երեք, չորս եւ հինգ, ես կորցրի ուժերս ու սկսեցի պարզապես ծիծաղել»,- պատմում է Քիմը։
Պետք է նկատել, որ հնգյակ ունենալու հավանականություն ունի մոլորակի 55 մլն կանանցից մեկը։
Քիմի ամուսինը սկզբում անհավանական շոկ է ապրել, սակայն միանգամից վստահեցրել, որ գլուխ կհանեն։
Վերջերս Քիմին հայտնել են, որ սպասվող երեխաներից չորսն աղջիկ են եւ մեկը տղա։
Ճիշտ է, Քիմի հղիությունը բարդ է ընթանում, սակայն, բարեբախտաբար, բոլոր հինգ երեխաներն առողջ են։




















































