Ջուրը 2025 թվականին չի թանկանա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուրը» 2025 թվականի համար կպահպանի գործող սակագները։ Սակագների ճշգրտման հայտն ընկերությունը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թ. սակագների ճշգրտման հայտը ներկայացրել է օգոստոսի 9–ին, որն ընդունվել է ուսումնասիրության։
«Բազիսային սակագները ենթարկվում են ճշգրտման` հաշվի առնելով հետևյալ գործոնները` մանրածախ ջրամատակարարման ծավալը, սղաճը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը, ջրային համակարգն այլ նպատակներով օգտագործելուց և խմելու ջուրը ոռոգման նպատակով մատակարարելուց ստացվող լրացուցիչ հասույթով պայմանավորված նվազեցումը»,– ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովը որոշում կընդունի 80 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարը 180 դրամ է, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 28–ին ՀՀ կառավարությունը 1.1 մլրդ դրամ սուբսիդիա է տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, որպեսզի մանրածախ ծառայություններից օգտվող սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



