Հզոր ըմպելիք` ոսկորների, հոդերի և ծնկների ցավից ազատվելու համար
ЛАЙФTert.am–ը գրում է.
Առողջ ոսկորները հենաշարժիչ համակարգի և ընդհանուր առողջության պահպանման գրավականն են, որոնց խանգարման պարագայում մարդ չի կարողանա քայլել, շարժվել կամ աշխատել:
Ոսկորների, հոդերի և ծնկների առողջությունը պահպանելու և ոսկրային ցավերը վերացնելու համար կան մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնցից մեկը ներկայացնում է Healthy life land-ը:
Հզոր դեղամիջոց հանդիսացող ըմպելիքը հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով և բրոմելինով, որոնք ուժեղ հակաբորբոքային նյութեր են և կենսական նշանակություն ունեն հոդերի աշխատանքի համար:
Բուժիչ ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.
2 բաժակ խորանարդիկներով կտրատած արքայախնձոր,
1 բաժակ թարմ նարնջի կամ արքայախնձորի հյութ,
40 գրամ մեղր, 7 գրամ դարչին,
1 բաժակ վարսակի փաթիլներ,
250 մլ ջուր:
Պատրաստելու համար պետք է նախ եփել վարսակը, ավելացնել հյութը, ապա մյուս բաղադրիչները հարել բլենդերով և քիչ-քիչ ավելացնել վարսակին: Խառնել մինչև համասեռ զանգված ստացվի, որից հետո ըմպելիքը պատրաստ է:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



