Ереван, 07.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Աստղագուշակ՝ օգոստոսի 11-ի համար

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր աշխատեք հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվել և ուրիշների համար մտահոգվել նույնքան, որքան ինքներդ ձեզ համար։ Մեծանում է ստեղծագործական ներուժը, հնարավոր են հաջողություններ գործունեության նոր ոլորտներում։ Օրը հարմար է ավելի փորձառու գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար, նրանց գիտելիքներն ու հմտությունները ձեզ համար օգտակար կլինեն։

Օրվա երկրորդ կեսը տարբերվում է անբարենպաստ զգացմունքային ֆոնով։ Օրվա այս մասի համար ցանկալի չէ հանդիպումների ծրագրումը, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ մոտ հակասական զգացումներ են առաջացնում։ Հնարավոր են վեճեր ավագ ազգականների հետ։

Ցուլ. Օրը հենց սկզբից լավ է դասավորվում, մեծ հնարավորություններ է բացում նշանի շատ ներկայացուցիչների համար։ Աշխատեք ձեր տաղանդների համար արժանի կիրառություն գտնել, ափսոս է մեծ ջանքեր և ժամանակ ծախսել մանր և ոչ նշանակալի գործերի վրա։ Դուք լավ գլուխ եք հանում կազմակերպչական բնույթի հարցերից, ենթականերին խելքին մոտ հանձնարարություններ եք տալիս, իսկ առաջնորդական հատկություններ էլ ցուցաբերում եք ճիշտ ժամանակին։ Փողի և սիրո հետ կապված հարցերում ձեր բախտը բերում է, ընդ որում այնքան, որ ձեզ կարող են նախանձել։ Հարմար օր է մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար։

Երկվորյակներ. Նպատակին հասնելու համար ցուցաբերած ձեր հնարամտությունը շուտով կպարգևատրվի։ Շրջապատի հետ դուք ձեզ այնքան անմիջական և ուրախ եք զգում, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ընդդիմանալ ձեր հմայքին, չնայած որ այսօր հաստատված ծանոթությունները դժվար թե լուրջ հետևանքներ ունենան։ Ձեզ հաջողվում է հարթել հարազատների հետ ունեցած տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ վերջերս վիճել էիք։ Այսօր կարելի է մեծ գնումներ անել, հատկապես տան համար անհրաժեշտ իրեր։ Հեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել։

Խեցգետին. Լավ օր է կարևոր գործ կամ այնպիսի նախագիծ սկսելու համար, որի հետ մեծ հույսեր եք կապում։ Աշխատանքի մեջ հաջողությունները կարծես պատահականորեն են գալիս, բայց իրականում այն ջանքերի արդյունքն են, որոնք ավելի վաղ թափել էիք։ Հնարավոր է ծառայողական առաջխաղացում, ինչպես նաև հետաքրքիր գործնական առաջարկներ։ Շահույթներն ավելանում են։ Դուք ընդհանուր լեզու եք գտնում նույնիսկ նրանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք շփվում, և ոչ թե այն պատճառով, որ դուք զիջումների եք գնում։ Պարզապես դուք ասում եք այն, ինչ մտածում եք, և ձեզ ճիշտ են հասկանում։

Առյուծ. Զբաղվեք այն գործերով, որոնք ձեզ հաճելի են։ Գործընկերների և ղեկավարների հետ հարաբերությունները հարթ և ներդաշնակ են կառուցվում։ Ձեր հարմարավետության մասին մտահոգվում են մարդիկ, ովքեր ձեր նկատմամբ նախկինում անտարբեր էին։ Հնարավոր են ուշադրության փոքրիկ դրսևորումներ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից։ Օրվա երկրորդ կեսը դժվար կլինի։ Կենսական տոնուսն ընկած է, դուք հոգնածություն եք զգում, բայց, այնուամենայնիվ, չեք ուզում թողնել սկսած գործերը։ Մինչդեռ լավ կլիներ հանգստանալ, իսկ ավելի ուշ, երբ ձեր ուժերը վերականգնված կլինեն, շարունակել մնացածը։

Կույս. Անբարենպաստ օր է ինչպես գործնական, այնպես էլ անձնական շփումների համար։ Լուրջ տարաձայնություններ են ծագում գործընկերների և մտերիմների հետ հարաբերություններում, ձեզ թվում է, թե կորցնում եք վաղեմի դաշնակիցներին։ Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել կամ քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են աշխատավայրի փոփոխության հետ։ Այսօր ստացված տեղեկատվությունը մանրամասն վերամշակման կարիք կունենա։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ձեզ միտումնավոր մոլորության մեջ է գցում։ Հնարավոր են չծրագրված այցեր։ Այսօր ծագած ֆինանսական խնդիրներն ավելի լուրջ են, քան թվում է առաջին հայացքից։

Կշեռք. Բարենպաստ օր է աշխատանքի համար, կարելի է բարձրանալ կարիերայի աստիճանով կամ եկամուտների նշանակալի ավելացման հասնել, ընդ որում այդ ամենը մեծ ջանքեր չեն պահանջի։ Հաջողվում է նոր դաշնակիցներ գտնել, այդ թվում ազդեցիկ մարդկանց շրջանում։ Օրը հարմար է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար։ Հարաբերությունները դինամիկ զարգացում կապրեն և շատ դրական էմոցիաներ կպարգևեն։ Հնարավոր է հաշտեցում ընտանեկան վեճից հետո կամ հարազատների հետ կոնֆլիկտների կարգավորում։

Կարիճ. Ստիպված եք ծրագրերը շտկել ընթացքում, օրը շատ անսպասելի բաներ կբերի իր հետ։ Տեղի ունեցածի գնահատումը հեշտ չի տրվում, բայց շուտով դուք կգաք այն եզրակացության, որ բոլոր փոփոխությունները դեպի լավն են տանում։ Հարմար օր է ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքի համար։ Դուք սուր զգացողությունների կարիք ունեք, հնարավոր է հետաքրքիր ծանոթություն կամ ռոմանտիկ հարաբերության սկիզբ։ Դրանց շարունակականությունը և լրջությունը կախված է միայն ձեզնից։ Աղեղնավոր. Չնայած որ օրն այնքան էլ բարենպաստ և հետաքրքիր չէ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հաճույքով են գլուխ հանում անսովոր և բարդ գործերից։ Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում, բայց հաջողությունը կայցելի ձեզ, թեև ավելի ուշ։ Լավ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման համար, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել նրանց հովանավորությունը։ Ռոմանտիկ ժամադրությունները լավ են անցնում և երկար հիշվում։ Այսօր կարելի է հանդիպումներ նշանակել այն մարդկանց հետ, ում ցանկանում եք դուր գալ․ ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Իմիջի հետ կապված փորձարարությունները հաջող կստացվեն։

Այծեղջյուր. Մարդկային շփումներում խնդիրներ կծագեն։ Դուք այնքան վատ եք հասկանում մարդկանց, որ վեճեր կարող են ծագել անգամ մանրուքներից։ Ձեր հասցեին հնչած դիտողություններին դուք շատ սուր եք արձագանքում, նույնիսկ այն ժամանակ, եթե ձեր հասցեին հնչած քննադատությունը կառուցողական բնույթ է կրում։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ։ Օրվա երկրորդ կեսը նորությունների համար է, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ։ Հանգստացեք, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Դեռ ուշ չէ իրավիճակի վրա ազդելու և այն ձեր ուզած ուղղությամբ տանելու համար։

Ջրհոս. Երևակայության և պատրանքների ժամանակ չէ, պետք է մտածել իրերի իսկական դրության մասին։ Իհարկե, օդային դղյակներ կառուցելը հետաքրքիր է, բայց, հավատացեք, պրակտիկ խնդիրների լուծումն էլ զուրկ չէ հետաքրքրությունից։ Հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի նորություններ ստանաք, չի բացառվում, որ դրանց պատճառով փոխվեն ձեր պլանները և հրաժարվեք նշանակված հանդիպումներից։ Այսօր ցանկալի չէ ուղևորության մեկնել։ Ռոմանտիկ ժամադրությունները շատ լավ չեն անցնի, սիրելիի հետ վեճի բռնվելու վտանգ կա։ Դուք իմաստուն կվարվեք, եթե հրաժարվեք դիտողություններ անելուց։

Ձկներ. Անհանգստության առիթներ կան, բայց անհաջողությունները, որոնք ձեզ աղետալի են թվում, շուտով կմոռացվեն։ Չնայած ձեր նկատմամբ անբարյացակամ տրամադրված մարդկանց, դուք իրագործում եք ձեր մասնագիտական մտահղացումները և հաջողության եք հասնում այնպիսի գործերի մեջ, որոնք պահանջում են ոչ ստանդարտ որոշումներ և արարքներ։ Անձնական հմայքը գործնական բանակցությունների ժամանակ իր դերն է խաղում։ Վերջինս աշխատում է այնտեղ, որտեղ առողջ դատողությունը և փաստարկները պարտություն են կրում։ Օրը հարմար է իրավաբանական և ֆինանսական տիպի հարցերի լուծման համար։ Ինչ որ մեկի վրա դուք հնարավոր է սառը մարդու տպավորություն թողնեք, բայց այն մարդը, ով արժանի է ուշադրության, ձեր մեջ ուժեղ զգացմունքներ կարթնացնի։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Белый дом анонсировал заявление Трампа из Овального кабинетаЭто незаконное заключение приблизило меня к Богу и Отечеству — архиепископ Микаэл АджапаянКак выжить одному в условиях 10 века в Руси? 8-месячный эксперимент Павла СапожниковаПашинян превращает Армению в антироссийский плацдарм: «Паст» Израиль обсудит 7 августа возможную «военную оккупацию» всей ГазыUcom внедряет платформу SatisfAI для регулярного анализа лояльности клиентов Астронавты сварят пиво в космосеВ Дании зоопарк предложил передать домашний скот на корм хищникамКоманда «Сила одного драма» в гостях у лагеря АйордиНазваны 10 главных факторов, грозящих исчезновением дельт рек по всему мируДело архиепископа Микаэла Аджапаяна завизировано судье Армине МеликсетянГенеральный директор «Алашкерта»։ Мы все хотим вывести клуб на новый уровеньБразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арестToyota бьет рекорды продажНа Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулкановЗалог до 15 000 долларов для въезда в США: кого коснутся новые визовые требованияСМИ: Франция намерена сменить посла в АзербайджанеВС Азербайджана обстреляли армянский экскаваторУчастник движения «Тавуш во имя Родины» Гор Мелик-Саакян оправданПутин во второй раз за неделю провел переговоры с НетаньяхуСамолет экстренно вернулся в Мадрид после столкновения с птицей Америабанк присоединился к UATE, объявив о беспрецедентном сотрудничестве между финансовым и технологическим секторами В Армении 5206 пассажиров бесплатно прокатились на электропоездах ЮКЖДКогда приходит сентябрь: Idram&IDBankМИД Ирана отверг возможность прямых переговоров с СШАЦентр гидрометеорологии и мониторинга: В Армении ожидается жаркий август с небольшим количеством осадковОппозиционер: Азербайджан закрыл представительство Красного Креста – реакции никакойЗатишье перед бурей: что может означать очередной отпуск Пашиняна?После атаки дронов ВСУ загорелась ж/д станция в Волгоградской областиЦены на нефть снижаются после решения ОПЕК+ о наращивании добычиМомент пустоты: учёные открыли новое состояние человеческого сознанияСултан в лондонском гараже: как Сальвадор Дали снова удивил мирТрамп озвучил дату визита Уиткоффа в РоссиюДжулиана Григорян выступила на одной сцене с Андреа Бочелли и Пласидо ДомингоИз кадра — в студию: как нейросеть научилась менять свет на любом фотоЗаместитель мэра Еревана: Выделение 7 млн. долларов на концерт Лопес полностью оправданоУ Армении есть финансовые проблемы?Польша перенесёт элементы оборонной системы «Восточный щит» ближе к границам с Россией и БелоруссиейГраждане Армении и лица с двойным гражданством смогут в течение трёх месяцев водить с иностранными правамиНовый центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Маштоца 7/4 Иран подтверждает мирный характер своей ядерной программы: Интервью Эсмаила Багаи «Арменпресс»Управление репутацией в Армении: Шушан Арутюнян Министерство культуры Арцаха: Баку пытается «оправдать» снос памятника АйвазовскомуНовая премиальная бизнес-карта IDBank – Mastercard Business PreferredОмбудсмен РА и посол Германии обсудили вопросы защиты прав человекаЦены на медь упали из-за решения ТрампаАмериканский сенатор рассказал о переговорах Пашиняна с АлиевымУченые нашли первые свидетельства употребления ритуального психоактивного вещества 4000 лет назадМИД Азербайджана потребовал от ТАСС извиниться за использование названия Степанакерт«Этот человек полностью стремится установить монархические порядки»: «Паст»