SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Արարատ քաղաքի խանութներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ «ողնաշարի գոտքային հատվածի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Սևադա Մ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար :
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սևադա Մ․-ն և Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ռոբերտ Ս․-ն Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 5/2 հասցեում գտնվող առևտրի կենտրոնի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելիս երկաթյա տանիքը համբարձիչի միջոցով բարձրացնելու ժամանակ, երբ տանիքի մի հատվածը գտնվել է համբաձիչների վրա, տանիքը և համբարձիչները թեքվել են և տանիքը ընկել է վերջիններիս վրա, որի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշումներով Սևադա Մ․-ն և Ռոբերտ Ս․-ն տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Արտակարգ դեպք՝ Արարատում․ շինաշխատանքների ժամանակ տանիքն ընկել է քաղաքացիների վրա, վիրավnրներ կան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС



