Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ, որը տեղի է ունեցել Իրաքի ներքին գործերի վերաբերյալ նրա մեկնաբանություններից հետո։
Իրաքի ԱԳՆ-ն այդ մեկնաբանությունները որակել է որպես դիվանագիտական արձանագրության խախտում՝ ընդգծելով, որ դրանք հենված են կեղծ տեղեկատվության վրա։
Իրաքում Սաուդյան Արաբիայի դեսպան Թամեր աս-Սաբհան հայտարարել է, որ «Ալ Հաշդ աշ-Շաաբի» շիական ոստիկանությունը պետք է ԴԱԻՇ-ի դեմ պայքարը թողնի իրաքյան բանակին ու անվտանգության պաշտոնական ծառայությանը՝ խուսափելու միջդավանաբանական լարվածությունից։
Իրաքի ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Ալ Հաշդ աշ-Շաաբին» պայքարում է ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով երկրի ինքնիշխանությունն ու գործելով զինված ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարության ներքո։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



