Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


101-ամյա ուսուցչուհին աշնանը կնշի հարազատ դպրոցի 150-ամյակը․ Կամո Աթայան

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ասյա Բաղդասարյանը արդեն շուրջ 4 տարի է, ինչ Արցախից տեղափոխվել է Հրազդան, որտեղ էլ 2023-ին լրացավ նրա 100 ամյակը: Նա սովորել, իսկ մասնագիտական կրթություն ստանալուց հետո իր աշխատանքային մանկավարժական գործունեությունը սկսել է Ավետարանոցի դպրոցում, որտեղ ավելի քան կես դար մայրենիի ուսուցիչ է աշխատել։

Արցախի դպրոցի պատմության էջերից ընթերցում ենք, որ, 1841թ. Ավետարանոց գյուղի երեխաները որոշ գրագիտություն են ստացել Ամարասի նշանավոր եկեղեցական դպրոցում: 1868 թվականին հայոց եկեղեցական-ծխական դպրոցների կանոնադրության ընդունումից հետո Ավետարանոցում (1869թ.), Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործել է դպրոց՝ 15 աշակերտով։ 1873 թվականին Ավետարանոցում բացվում է նախակրթարան՝ 20 աշակերտով: Տեղաբնակ Ալեքսանդր քահանա Ամիրյանցը այդտեղ երեխաներին գրել, կարդալ, հաշվել և արտասանել էր սովորեցնում։

Ավետարանոցի բնակչությունը 1874 թվականին մի խնդրագիր է ուղղում Կաթողիկոսին՝ միդասյա դպրոց բացելու համար: Մի քանի ամիս անց՝ նույն տարվա հոկտեմբերին Ավետարանոցում բացվում է միդասյա ծխական դպրոց՝ 25 աշակերտի ընդգրկմամբ, որոնց դասավանդում էր մի ուսուցիչ:

Դպրոցը մեծ հաջողությունների է հասել խորհրդային շրջանում: Գյուղական դպրոցը ուներ կրթության այնպիսի նյութատեխնիկական բազա և որակյալ ուսուցչական կոլեկտիվ, որը կբավարարեր ներկայացվող ամենախիստ պահանջներին: Դպրոցը առաջիններից էր, որ անցավ կրթության կազմակերպման կաբինետային համակարգին: Այդտեղ այնպիսի հարուստ ուսումնամեթոդական կաբինետներ կահավորվեցին, որոնցում միջավայրը խիստ կրթական ու մոտիվացնող էր: Ավետարանոցի դպրոցին կից ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը կազմակերպվեց աշակերտական արտադրական բրիգադ, որի աշխատանքների մասին գիտեին ոչ միայն Արցախում, այլև նրա սահմաններից դուրս: Դպրոցի շրջանավարտները մասնագիտական կրթություն էին ստանում հայտնի բուհերում, նրանցից շատերը դարձել են պահանջարկված մասնագետներ:

Ինքնիշխան Արցախի Հանրապետության կրթության համակարգի զարգացման գործում ևս նշանակալից էր հայտնի դպրատների՝ այդ թվում՝ Ավետարանոցի միջնակարգի ներդրումը։

Ավետարանոցի Ի. Աթայանի անվան միջնակարգ դպրոցը փառահեղ պատմություն ունի: Հայոց ազգային դպրոցի էությանը և ոգուն համահունչ՝ հայեցի կրթություն ու դաստիարակություն էին այստեղ տալիս ոչ միայն Ավետարանոցի, այլև մոտակա գյուղերի՝ Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի ուսումնատենչ աշակերտներին:

2020 թվականի նոյեմբերի սկզբին թշնամին գրավեց նաև Ավետարանոցը՝ գաղթական դարձնելով շուրջ 1500 հայերի: Ընդհատվեց նաև հայ ազգային դպրատների պատմության մեջ իր արժանի տեղն ու դերը ունեցող դպրոցի գործունեությունը…

Ասյա Բաղդասարյանը իր բոլոր հայրենակիցների նման չի կարողանում համակերպվել հայրենի երկրամասի, Հայաստանից անբաժան Արցախի, հարազատ գյուղի, նրա նշանավոր դպրոցի կորստի հետ։

«Թշնամի պետությունը, գոնե եթե մեր դպրոցի տարիքն ունենար, մի քիչ խելամիտ կլիներ ու իր ֆաշիստական կեցվաքով, վայրենի գործելակերպով չէր ընդհատի իմ դպրոցի, իմ երկրի բնականոն կյանքը, իսկ հետո էլ չէր իրականացնի մշակութային ցեղասպանություն», - ասում է համարյա Ադրբեջանի տարեկից ուսուցչուհին, և կրկին, որ այս աշխարհում ամեն լավի հիմքը կրթվածությունն է։

Նա սպասում է, և այդ սպասումը հիմնավոր է՝ իր դպրոցի հերթական տարելիցը Ավետարանոցում կնշի…

Հ.Գ.- Ի գիտություն Ավետարանոցի դպրոցի բոլոր տարիների շրջանավարտների և հետաքրքրվողների՝ Ավետարանոցի դպրոցի հիմնադրման 150 ամյակի միջոցառումները տեղի կունենան ս.թ. հոկտեմբերին:

Կամո Աթայան

Ավետարանոցի դպրոցի շրջանավարտ

07․ 08. 2024թ.

 

Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»