Փաշինյանը Բերքաբեր կգնա փող՝ հողի դիմաց առաջարկով․ «Հրապարակ»
ОБЩЕСТВО«Հրապարակ»-ի տեղեկություններով` մարզային այցով Տավուշում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղը այցելելու է Բերքաբեր։ Բերքաբերում Փաշինյանի այցին ընդառաջ ստորագրահավաք են կազմակերպել։ Պահանջում են Բերքաբերի՝ թշնամու տիրապետության տակ գտնվող շուրջ 900 հա հողերի վերադարձն ապահովել։ Ըստ տեղեկությունների` Փաշինյանը պատրաստվում է փոխհատուցման առաջարկ անել բերքաբերցիներին եւ գումարի դիմաց ստիպել հրաժարվել հողային պահանջից։
«Ասում են, որ Փաշինյանի այցի նպատակն է գյուղացիներին համոզել հրաժարվել հողերից, որ այդ 900 հեկտարը մնա Ադրբեջանին։ 900 հեկտարը լճի այն կողմում է, մինչեւ այդ ասում էին, թե Կիրանցի հողերը որ տանք, Բերքաբերինը հետ կստանանք։ Այդ տարածքում է գտնվում է գերիշխող դիրք ունեցող Փայտասարը՝ Օդնդաղը»,-պատմել է «Հրապարակ»-ի աղբյուրը։
1
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
2
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
3
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
4
IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor
5
Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания ...



