Էրդողանի հրամանով ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում. Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տեղական ինքնակառավարման մարմիններում առկա պարտքերի մասին հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը:
«Պարտքեր կան, որ խուսափում են վճարել: Ամենաշատ պարտք ունեցող քաղաքապետարանները մեզ են փոխանցել: Ինչու՞ եք տարիներ ի վեր պարտքեր կուտակել:
Հիմա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, ԺՀԿ-ական քաղաքապետարանների դեմ ֆինանսական հեղափոխության փորձ է իրականացվում»,-ասել է Օզելը:
Հիշեցնենք, որ Էրդողանը կարգադրել է գանձել ՏԻՄ-երում կուտակված ընդհանուր առմամբ 96 մլրդ լիրա (թուրքական արժույթ- ավելի քան 29 մլն դոլար) արժողությամբ պարտքերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



