Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արցախում շրջափակման ժամանակ երկու երեխաներին կորցրած կնոջը թույլ չեն տալիս 8-ամյա դստեր հետ ապրել

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Երեք երեխաներս գլխումս անընդհատ աղմկում են, մամա են կանչում». - Վերա Նարիմանյանի երեխաներից երկուսը մահացան, մեկը հեռու Կապանում է՝ մանկատանը:

«Մամա, մամա... ես դրա համար չեմ էլ կարում քնեմ: Էն օրը երազիս Զիտան ա եկել՝ «մամա, արի ինձի տար», -«Ազատության»-ն ասել է արցախցի կինը:

Արցախի շրջափակման 7-րդ ամսում Վերայի երկու փոքրիկները՝ 3-ամյա Լեոն ու 6-ամյա Գիտան ոտքով Աղաբեկալանջի իրենց տնից հասան Մարտակերտ, մտան մի մեքենայի մեջ, քնեցին ու ըստ իրավապահների խեղդվեցին հուլիսյան շոգից։ Խանութներում ոչինչ չկար, մայրը գնացել էր սնունդ ստանալու՝ Լեոն, ասում է, քաղցր թեյ էր սիրում. - «Ոչ ձեթ կա, ոչ պեսոկ [շաքարավազ՝ ռուսերեն] կա, ոչ մի բան, ուտելի վաբշե չկա, խոխան ոնց պհեի՞»:

Վառելիք էլ չկար, փոքրիկներին ամայի փողոցներում տեսնող չէր եղել:

«Մինչև հիմա ես իմ խելքս էլ չեմ գլուխս հավաքում: Ես եմ մենակ բացել ու տեսել: Աստված ոչ անի՝ մեկը էդ ցավը տեսնա», - շարունակում է կինը:

Սա բլոկադայի ամենաողբերգական պատմությունն էր, որ Հայաստանի արտգործնախարարը նաև ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի ամբիոն հասցրեց. - «3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացան Մարտակերտում, քանի որ նրանց մայրը ստիպված էր թողնել նրանց և ոտքով գնալ հարևան քաղաք՝ նրանց համար սնունդ հայթայթելու հույսով»:

Երկու երեխաներին կորցրած Վերան մեկ տարի անց Արարատի Արալեզ գյուղում եղբոր ընտանիքի հետ վարձով է ապրում՝ միակ աղջկան՝ 8-ամյա Զիտային վերադարձնելու ցավով. - «Իմը Զիտան ա մնացել: Եթե Զիտան էլ որ պիտի իրանք տան մարդու, ես էլ՝ ապրելու հույս չկա... »:

Մայրը պատմում է՝ ողբերգությունից հետո Մարտակերտի վարչակազմից առաջարկել են 8-ամյա Զիտային Ստեփանակերտ՝ խնամքի կենտրոն տանել, մինչև ինքը ուշքի գա, Արցախում էլ արդեն սով էր։ Տեղահանման ժամանակ՝ նախորդ տարվա սեպտեմբերին, աղջիկը հաստատության մյուս երեխաների հետ Կապան է տեղափոխվել, մայրը՝ Վեդիի տարածաշրջան։ Անցած շաբաթ է այցելել դստերը:

«Կարուսել էր ուզել, սրճարան էր ուզել, չթողեցին. իրավունք չկա, ասում ա, որ ստեղ էրեխուն հանեք դուրս», - պատմում է Վերան:

Վերջերս Կապանի խնամքի կենտրոնից զանգ է ստացել, որ հնարավոր է՝ երեխային խնամատար ընտանիք տեղափոխեն. - «Բայց ես իմ էրեխուն ոչ մեկին չեմ հանձնելու, իմ էրեխան պիտի իմ մոտ լնի, ես ոչ մեկին էրեխա չեմ տալու: Թեկուզ պետությունն էլ որոշի, պետությունը գիտի՝ ես ինչի համար եմ էրեխուն տարել ընդեղ հասցրել»:

Վերան ենթադրում է՝ իրեն չեն ասել, տան պայմաններն են պատճառը, որ իր միակ երեխային թույլ չեն տալիս իր հետ ապրել։ Վեդիի համայնքապետարանի խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովից են եկել, տեսել։ Կինը չգիտի, թե ինչ են գրել իրենց թղթերում, ինչ եզրակացությամբ են հեռացել։ Ասում է՝ պետության տված ամսական 50 հազարով այս տունը կարող էր վարձել. - «Ես հիմի ո՞րդուց տանեմ 200 հազար փող տամ՝ տան վարձ: Մի հատ թող իրանք էլ լի մտածեն՝ ո՞րդուց տանեմ ես տան վարձ տամ: Թեկուզ աշխատեմ էլ պետական՝ ամիսը շատ շատ ստանամ 100 հազար, բա 200 հազա՞րը ես որդուց տամ»:

Եղբոր ընտանիքի հետ է ապրում, իր ննջարանը կիսում նրա երեխաների հետ։ Պնդում է՝ տանը բոլորն են սպասում աղջկան, տեղ կա, սեր կա նրա համար։

Վեդիի համայնքապետարանից «Ազատություն»-ը փորձեց ճշտել՝ խնամակալության մարմինն ի՞նչ հետազոտություն է արել, ի՞նչ են արձանագրել, արդյոք միայն բնակության պայմաննե՞րն են, թե՞ համարում են, որ մայրն էլ ի վիճակի չէ իր պարտականությունները կատարել։ Համայնքապետարանում, պարզվեց, հատուկ ընթացակարգ ունեն և չեն կարող բանավոր հարցերին պատասխանել, միայն գրավոր։ Այդպես էլ արել ենք։ Նաև հարցրել ենք՝ ծանր ողբերգության միջով անցած ու տեղահանված կինը սոցիալական ի՞նչ աջակցություն է ստացել. պատասխան դեռ չկա: Մի՞թե այս խնդիրը ՄԱԿ-ի ամբիոն հասել է, Վեդի՝ ոչ:

«Մի երկու անգամ սնունդ եմ ստացել, ուրիշ ոչ մի բան», - ասում է կինը:

Վերան աշխատանք ունի. ամեն օր այգիներ է գնում. - «Գնում եմ դեղձ եմ քաղում, էսա պամիդորն ա, խաղողն ա: Սեզոնից հետո պառնիկներում [ջերմոց՝ ռուսերեն] պամիդոր, բան՝ էլի ես եմ գնալու»:

Պնդում է՝ աղջկան լիարժեք կարող է խնամել, դպրոցը հարևանությամբ է, կգնա։ Ինքն էլ կառնի ինչ պետք է երեխային: Վերան չի ուզում, որ իր երեխան թեկուզ շատ ապահովված, բայց՝ ուրիշի ընտանիքում մեծանա. - «Իմ համար գերադասելի կլնի, որ ինքը իմ մոտ լավ լնի: Ոչ թե ուրիշի մոտ, այլ՝ իմ մոտ»:

«Մամայի ցանկությունը անշուշտ շատ կարևոր նախադրյալներ են, բայց նաև պիտի կարողանանք, հաշվի առնելով անցած պատմությունը էդ ընտանիքի և այլն, պիտի նաև վստահ լինենք, որ վերադարձավ՝ էդ երեխան փողոց չի հայտնվի, էդ երեխան անխնամ չի լինի, էդ երեխան դպրոց կգնա: Դրանք հարցեր են, որոնք ոչ թե պիտի համարել ռիսկ ու չվերադարձնել, այլ պետք է փորձել աշխատել այդ գործոնների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց երեխայի իրավունքի փորձագետ Միրա Անտոնյանը:

Փորձագետը շեշտում է՝ եթե մայրն ունի հուզական կապ երեխայի հետ, բայց չունի բավարար կենցաղային պայմաններ կամ ծնողավարման հմտություններ, նրա հետ պետք է աշխատել։ Այնպես, որ երեխան մոր մոտ տեղափոխվելով միայն շահի։ Ցավոք, ասում է, խորը ուսումնասիրություն, եզրահանգումներ ու սոցաշխատողի անձնական պատասխանատվությամբ սոցիալական աշխատանք չի կատարվում:

«Բարդ պայմանները ո՞վ պիտի բարելավի, ո՞նց պիտի կազմակերպել, որ էդ պայմանները բարելավեն, ո՞նց պիտի օգնել, որ էդ ծնողը իր ծնողավարման հմտությունները զարգացնի և այլն, այ դրանով զբաղվող չունենք ցավոք սրտի», - ընդգծում է Անտոնյանը:

Այժմ Վերան չգիտի ինչ անի, ում դիմի, եթե թույլ չեն տալիս երեխայի հետ ապրել, գոնե մոտիկ խնամքի կենտրոն տեղափոխեն, Կապան գնալ-գալը մեծ բարդություն է ...

Վերջերս չգիտի որ կազմակերպությունից հոգեբանական դասընթացի առաջարկ է ստացել, մեկ դասի է մասնակցել՝ «Ինչ է սթրեսը» թեմայով:

«Սթրեսը էն ա, որ ծանր կորուստ ես ունենում, էրկու էրեխա ես կորցնում, հայրենիք ես կորցնում, սթրեսը էդ ա: Որ սթրեսի մեջ ես լնում, անընդհատ քեզ ով ինչ ասում ա, ագրեսիվնի ես պատասխանում: Որ իրանց հետ խոսում ես, մի քիչ թեթևանում ես, բայց դե թեթևությունը դժվար ա շատ», - նշում է Վերան:

«Ոչ մի թերապիա ինձ չի օգնի, որ ուշքի գամ», - ասում է Վերան, Լեոյի ու Գիտայի գերեզմանաքարն անգամ չհասցրեց տեղադրել արդեն ադբեջանական դարձած Մարտակերտում։ Եղբոր որդին Լեոյի տարիքին է՝ հայացքն անընդհատ նրա կողմն է. - «Էդ տղեն որ ման ա գալի, գիտեմ թե Լեոն ա աչքիս դեմը, ինքը Լեոյի նման բաներ ունի էլի անելուց»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян