Հենրիխ Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ
СПОРТԴորտմունդի «Բորուսիան» հաղթեց 1:3 հաշվով Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի երկրորդ հատվածի առաջին հանդիպումը «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբի հետ մրցավեճում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Դորտմունդի «Բորուսիան» հաջողության հասավ նախ 41-րդ րոպեին Մարկո Ռոյսի , 51- րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Բորուսիա Դորտմունդ » ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի և 75 -րդ րոպեին Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ ՝ Իլկայ Գյունդոգանը գրանցեց «Բորուսիա Դորտմունդ» -ի օգտին երրորդ գոլը:
«Բորուսիա Դորտմունդ» -ի խաղադաշտում հանդես եկող ֆուտբոլիստներից առաձնահատուկ կարելի է նշել կորեացի պաշտպան Ջո-Հո Պարկին: Վերջինս անհաջող հանդես եկավ այս խաղում: Նա հաճախ զիջում էր իր դիրքերը և մոռանում հակառակորդի հարձակվողների մասին, թողնելով ազատ գոտիներ, ինչի արդյունքում ՝ 58-րդ րոպեին «Բորուսիա Մյունխենգլադբախ» -ի հարձակվող Ռաֆաելը գրավեց Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը:
Խաղի 76-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին փոխարինեց Ռամոսը, ով բացի գնդակ կորցնելուց և ընկնելուց, ոչինչ չկարողացավ անել թիմին օգտակար լինելու համար:
Իլկայ Գյունդոգանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Հենրիխ Մխիթարյանը իր ակտիվում գրանցեց Բունդեսլիգայի առաջնութունում 7-րդ գոլը: «Բորուսիա Դորտմունդ» -ը վստահ հաղթանակ տարավ 1:3 հաշվով և Բունդեսլիգայում շարունակում է 41 միավորով զբաղեցնել երկրորդ հորիզոնականը, ութ միավորով ետ մնալով Մյունխենի «Բավարիա» -ից:
1
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
2
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
3
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
4
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»
5
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»



